Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Ակունք համայնքի Նոր գյուղ գյուղ

Բնակչություն` 1783

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐ ԳՅՈՒՂԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գյուղի  ներկայիս անվանումը – Նոր գյուղ
Գյուղիպատմական անվանումները – Թազաքենդ, Թազագյուղ
Գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը - 1828թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Կոտայք, Մայակովսկի, Արամուս, Ակունք, Արզնի
Գյուղի մակերեսը - 2070հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 16կմ
Բնակչության թիվը – 1783 մարդ
Բնակչության կազմը – հայեր, քրդեր, եզդիներ
Օգտակար հանածոներ - չկա
Կրթական հաստատություններ - չկա
Մշակութային հաստատություններ - չկա
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը – հողագործություն և անասնապահություն
Հայտնի մարդիկ – Հրանտ Բաբայան
Հոգևոր կառույցներ - 1828թ. Մարիամ Աստվածածին եկեղեցի
Պատմամշակութային հուշարձաններ - Հայրենական Մեծ պատերազնմի զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող
Գյուղի մասին գրքի առկայություն -<<Կոտայքի-արծիվներ>> 2008թ. Հեղինակ Լևոն Սողոմոնյան

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Կոտայքի մարզի Նոր գյուղը /Թազա գյուղը/ հիմնադրվել է 1828թ. ռուս-պարսկական պատերազմների ժամանակաշրջանում ։ Պարսկակստանի Խոյ նահանգից ներգաղթելով Հայաստան թվով յոթ ընտանիքներ եկել բնակվել են «Ջաղացներ» կոչվող հատվածում «Չայ» գետի ափին, հիմնադրել են նոր /թազա/ գյուղը և հաստատվել այնտեղ։ Տեր Զաքարի 12 շնչից բաղկացած ընտանիքը նույնպես ներգաղթել են Հայաստան և մինչև մահը նա եղել է գյուղի քահանա։ Նրա առաջարկով ու ղեկավարությամբ կառուցվել է ՆորԳյուղի «Սուրբ Մարիամ» եկեղեցին, ինքն էլ թաղված է եկեղեցու բակում ։ Տեր Զաքարը հոր մահից հետո ավելի քան 36 տարի եղել է գյուղի քահանա և Կոտայքի շրջանի հոգևոր առաջնորդը։ Նա բացի հոգևոր ծառայություններից, իրեն նվիրել է նաև հայ ժողովրդի պաշտպանության սուրբ գործին։ Այդ են վկայում պատմական փաստերը։ Աբովյանի շրջանային «Արշալույս» թերթի 1990թ. փետրվարի 17-ի համարում Վարագ Առաքելյանի «Կոտայքի արծիվները» հոդվածում նշված է, որ Տեր-Զաքարը 1905թ. Կոտայքի շրջանի գյուղերի հայրենասերներից կազմակերպեց իր պաշտպանական զինված խումբը` դառնալով նրա խմբապետը։ Թուրքերի դեմ մղած բազմաթիվ կռիվների շնորհիվ, կոտորածից ու բռնություններից փրկվում է մի ամբողջ շրջանի ժողովուրդ։ Տեր Զաքարը 1918թ. մայիսին Սարդարապատի ու Բաշապարանի հերոսամարտի օրերին, երբ որոշվում էր հայ ժողովրդի լինել չլինելու հարցը, այդ ծանր օրերին Տեր Զաքարը Կոտայքի շրջանի գյուղերից կազմակերպեց իր խումբը` կազմված 250 հայ աշխարհազորայիններից և այն գլխավորելով մեծ չափով նպաստեց Սարդարապատի Բաշապարանի հերոսամարտի հաղթական ելքին։ Տեր Զաքարը 1915թ առաջադրվում է Երևանի գավառի հայ գաղթականներին օգնելու և տեղավորելու կոմիտեի նախագահ արքեպիսկոպոս Խորեն Մուրադբեկյանի տեղակալ։ Նրա գործադրած ջանքերի շնորհիվ հայ գաղթականները դուրս եկան ծանր վիճակից և ունեցան իրենց սեփական տեսությունները։ Նոր գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1430մ բարձրության վրա, հեռավորությունը Երևանից 16կմ, մարզկենտրոնից 35կմ, բնակլիմայական պայմանները նախալեռնային, գյուղի տնտեսությունը 440 է, բնակչությունը 1600 մարդ։ Պատերազմի ավարտից հետո տարիներ անց գյուղի կենտրոնական փողոցում կառուցվեց Հայրենական Մեծ պատերազնմի զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթող։ Գյուղում է ծնվել ԽՍՀՄ հերոս Հրանտ Բաբայանը։ Նոր գյուղ համայնքն զբաղեցնում է 2070հա հողատարածք, ունի արոտավայրեր, վարելահողեր։ Գյուղի ազգաբնակչության հիմնական ուղղվածությունը եղել է անասնապահությունն ու հողագործությունը, գյուղում պահպանվել է 19-րդ դարի եկեղեցի, որը մասնակի վերանորոգվել է, կահավորվել։ 1998թվականի հոկտեմբեր ամսին օծվել է։ Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է, անցկացված է հեռախոսակապ։ Գյուղն ունի բուժկետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 11:38:50