Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ ԵՎ բնակավայրեր

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Բյուրեղավան համայնք

Մակերես` 24.5կմ2

Բնակչություն` 11907

Բյուրեղավան համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`

 

  • Նուռնուս  Վարչական ղեկավար՝Մնացական Գևորգյան
  • Ջրաբեր    Վարչական ղեկավար՝Գևորգ Հայրապետյան

 


 

Բյուրեղավան

Բյուրեղավան համայնքը մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա է գտնվում:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2017 թվականի հունիսի 9-ի ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է Բյուրեղավան համայնքը:
Բյուրեղավան համայնքը բազմաբնակավայր համայնք է:
1. Բյուրեղավան
2. Նուռնուս
3. Ջրաբեր
Համայնքն իր վարչական սահմաններով սահմանակից է  Չարենցավան, Ակունք, Արզնի, Նոր Գեղի և Արգել համայնքներին:
Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի մասին:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքի ներկայիս անվանումը - քաղաք Բյուրեղավան
Համայնքի պատմական անվանումները - Արզնի ավան
Համայնք իհիմնադրման ժամանակաշրջանը - 1945 թվական
Որ համայնքներին է սահմանակից համայնքը -Նուռնուս, Արզնի
Համայնքի մակերեսը - 372.48հա. հողամաս, որից գյուղատնտեսական նշանակություն ունեն 6.16հա.-ը, բնակավայրերը զբաղեցնում են 228.45հա., արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտները` 111.42հա., էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտները` 9.94հա., հատուկ պահպանվող տարածքնեը` 5.52հա., ջրային հողերը` 1.46հա., պետական սեփականություն հանդիսացող հողերը` 9,53հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 20կմ
Բնակչության թիվը -10831
Բնակչության կազմը -հայեր, ռուսներ, ասորիներ, եզդիներ, հույներ
Օգտակարհանածոներ – չկա
Կրթական հաստատություններ - Բյուրեղավանի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոց, Բյուրեղավանի հիմնական դպրոց, Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարան
Մշակութային հաստատություններ -Բյուրեղավանի արվեստի դպրոց, Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոն
Մարզական հաստատություններ - Բյուրեղավանի մանկապատանեկան մարզադպրոց
Արտադրական ձեռնարկություններ - Գլաս Ուորլդ Քամփնի ՓԲԸ , «Բյուրակն» ՍՊԸ,
«Սյունէներգաշին» ՓԲԸ, «Բյուրեղալկո» ՍՊԸ
Բնակչության հիմնական զբաղմունքը -արտադրություն, առևտուր
Հոգևոր կառույցներ - չկա
Պատմամշակութային հուշարձաններ -չկա
Համայնքի մասին գրքի առկայություն - չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Քաղաքը գտնվում է Աբովյանից 6 կմ հյուսիս-արևմուտք: Որպես բանավան հիմնադրվել է 1945 թվականին, <<Արզնի>>հանքային ջրերի համար շշեր արտադրող փոքրիկ արտադրամասի բազայի վրա և կոչվել Արզնի: Քաղաքատիպ ավանի կարգավիճակ ստացավ 1974 թվականից` ի պատիվ այստեղ արտադրվող և աշխարհում լայն ճանաչում գտած բյուրեղապակու` վերանվանվելով Բյուրեղավանի: 1994թ. բանավանին տրվեց քաղաքի կարգավիճակ: 60-80-ական թթ. մեկը մյուսի հետևից շահագործման են հանձնվել բազմաթիվ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք էլ իրենց շուրջն են հավաքել մեծաքանակ բանվորականուժ և ինժեներատեխնիկական անձնակազմ: Գործում են մարմարի մշակման, <<Արզնի>>  հանքային ջրի, երկաթբետոնե կառուցվածքների, <<Նուռնուսի քարերի մշակման>>գործարաններ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-08-18 17:11:18