Համայնքներ
Համայնքի ԵՎ բնակավայրի մասին
Նոր Հաճըն համայնքի Նոր Արտամետ գյուղ
Բնակչություն` 1212
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆՈՐ ԱՐՏԱՄԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համայնքի ներկայիս անվանումը – Նոր Արտամետ
Համայնքի պատմական անվանումները - չունի
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1965-1978 թվականներ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Մրգաշեն, Եղվարդ, Նոր Գեղի
Համայնքի մակերեսը - 610 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 23 կմ
Բնակչության թիվը - 1212
Բնակչության կազմը - հայեր
Օգտակար հանածոներ - չկա
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ - չկա
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - այգեգործություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ - չկա
Պատմամշակութային հուշարձաններ - չկա
Համայնքի մասին գրքի առկայություն - չկա
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Առաջին բնակելի շենքերը կառուցվեցին 1965-1978 թվականներին՝ 80 բնակարաններով: Բնակավայրը անվանում չուներ, ծառայում էր Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի կենտրոնական կենսաբանական բազայի աշխատակիցների համար՝ որպես բանավան: Այստեղ գործել է կենսաբանության կենտրոնը, որն զբաղվել է վայրի կենդանիների բուծմամբ /բեզոարյան այծ, հայկական մուֆլոն/:
Նոր Արտամետ անվանումը ստացավ 1970 թվականին՝ ի պատիվ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի՝ Արտամետի: Նոր Արտամետը գյուղի կարգավիճակ ստացավ 1991 թվականին ԽՍՍՀՄ-ի փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո: