Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղ

Բնակչություն` 2275

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը - Մայակովսկի
Համայնքի պատմական անվանումները - Շահապ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1828թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Աբովյան, Արամուս, Նոր Գյուղ, Բալահովիտ, Ձորաղբյուր
Համայնքի մակերեսը – 12.7 քառ.մետր
Հեռավորությունը մայրաքաղաքից – 22 կմ
Բնակչության թիվը - 2275
Բնակչության կազմը - հայեր, եզդիներ
Օգտակար հանածոներ -չկա
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ - գրադարան
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ – լավաշի և լիմոնադի արդադրամասեր
Բնակչության հիմնական զբաղմունքը – գյուղատնտեսություն, անասնապահություն
Հայտնի մարդիկ - Բնիկ Շահապցիներ են նշանավոր գրողներ` Հրաչյա Հովհաննիսյանը, Լյուդվիգ Դուրյանը, ներկայումս համայնքում են բնակվում ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը, գյուղատնտեսական ակադեմիայի գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ստեփան Մարգարյանը, գիտությունների դոկտոր Արմեն Մարգարյանը
Հոգևոր կառույցներ – 1828թ-ին կառուցվել է Ս. Գևորգ եկեղեցին, իսկ 1920թ-ին` Ս. Հովահաննես ժամատունը
Պատմամշակութային հուշարձաններ - Համայնքում առկա են հին պատմական 14-17դդ գերեզմանատներ, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը կառուցված 1961թ-ին ։
Համայնքի մասին գրքի առկայություն – չկա


ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Մայակովսկի համայնքը կազմավովել 1828թ.-ից Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ և Հաֆտվան գյուղերից գաղթած ընտանիքներից։ Սկզբում համայնքն անվանվել է «Շահապ», սակայն խորհրդային տարիներին այն վերանվանվել է ռուս մեծ գրող Ա. Մայակովսկու անվամբ։
Համայնքում բնակչության հիմնական մասի արմատները Արևմտյան Հայաստանից են։ Իրաքից գաղթել են եզդիների մի քանի ընտանիքներ, այժմ դրանք կազմում են մոտ 40 ընտանիք, 200 բնակչությունով։ Նրանք մինչև հիմա հաշտությամբ և խաղաղությամբ ապրում են հայերի հետ, զբաղվում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ ։
Ազգամիջյան հակամարտությունների տարիներին համայնք են տեղափոխվել Սումգայիթից և Բաքվից մոտ 20 ընտանիք, սակայն մոտ 14 ընտանիք տեղափոխվել են այլ շրջաններ և ՌԴ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04