Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Գառնի համայնքի Հացավան գյուղ

Մակերես` 19.86կմ2

Բնակչություն` 602

Համայնքում գործում են` 1  դպրոց, 1 մշակույթի տուն,1գրադարան:
Բարձրությունը ծովի մակերևույթից` 1400 մ
հեռավորությունը մարզկենտրոնից` 54 կմ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գյուղը Աբովյանից 15 կմ հարավ-արևելքում է: Նախկին անվանումը` Ավդալար: Վերաբնակեցվել է 1827թ.: Գյուղի 1-ին բնակիչները եղել են Աղամովը, Մանուկը, Հովհաննեսը, Մեսրոպը, Չլնգարների տոհմը և այլոք: Ժամանակակից գյուղի տարածքում եղել է հին բնակավայր և դամբարանադաշտ: Գյուղից դեպի հյուսիս, բարձունքի վրա գտնվում է անտիկ դարաշրջանի ամրոց, որը հսկել է Արարատյան դաշտից եկող ճանապարհները: Համայնքը շրջապատված է 3 կմ բլուրներով, որը գյուղին տալիս է ավելի գեղեցիկ տեսք: Խմելու ջուր համայնքը ստանում է  <<Կոնե>>  կոչվող աղբյուրից: Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` շոգ: Հաճախակի են երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Սեփականաշնորհված հողերը կազմում են 971 հա, պետական պահուստային հողերը` 51.0 հա: Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակմամբ , բանջարաբոստանային այլ կուլտուրաների արտադրությամբ և անասնապահությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04