Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Ծաղկաձոր համայնքի Հանքավան գյուղ

Բնակչություն` 111

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՆՔԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գյուղի ներկայիս անվանումը - Հանքավան
Գյուղի պատմական անվանումները - Միսխանա
Գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը - 19-րդ դար
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Արտավազ, Ապարան, Վանաձոր
Գյուղի մակերեսը - 8141 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 83 կմ
Բնակչության թիվը - 112
Բնակչության կազմը - հայեր, հույներ, ռուսներ
Օգտակար հանածոներ - մոլիբդեն, ոսկի
Կրթական հաստատություններ - չկա
Մշակութային հաստատություններ - չկա
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - անասնապահություն
Հոգևոր կառույցներ - կաթոլիկ եկեղեցի
Պատմամշակութային հուշարձաններ - չկան
Գյուղի մասին գրքի առկայություն - չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մինչև 1949թ. Միսխանա, Միխայլկովա: Հեռավորությունը մարզկենտրոնից 29 կմ հյուսիս-արևմուտք: Բնակչությունը հիմնականում 1990-1991թթ. Ադրբեջանից բռնագաղթած հայեր են: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ: Հանքավանը բարձր կլիմայական առողջարան է: Կլիման չափավոր է, ամառը` զով, խոնավ, ձմեռը` մեղմ, ձյունառատ, երկարատև: Հանքավանի աղբյուրների ջրերն իրենց քիմիական կազմով նման են եսենտուկյան ջրերին: Հանքավանում բուժում են ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ: Գործում են առողջարաններ և հանգստյան տներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04