Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կոտայք

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՈՏԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱL


Համայնքի ներկայիս անվանումը - Կոտայք
Համայնքի պատմական անվանումները - Պարսաբի, Ելղովան
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը -1830 -31 թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Ակունք, Նոր-Գուղ, Կապուտան
Համայնքի մակերեսը - 1431,11 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 20 կմ
Բնակչության թիվը - 1991
Բնակչության կազմը - հայեր
Օգտակար հանածոներ - չկա
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց /կառուցված 1926 թ./
Մշակութային հաստատություններ - մշակույթի տուն /կառուցված 1957 թ./, գրադարան
Մարզական հաստատություններ - մարզադաշտ
Արտադրական ձեռնարկություններ - չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն
Հայտնի մարդիկ – Վարագ Դավթի Առաքելյան Բանասիրական գիտությունների պրոֆեսոր
Հոգևոր կառույցներ - Սուրբ Հովհաննես, Ավագ Ս. Նշան, Մարիամ Աստվածածին, մատուռ Կարմիր խաչ / 200 տարվա պատմություն ունեն
Պատմամշակութային հուշարձաններ - Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան–կոթող / կառուցված 1976 թ. /
Համայնքի մասին գրքի առկայություն - Հ. Հովսեփյան << Նվաճված բնագծեր >>1983թ., Հ.Գրիգորյան <<Մշուշի մեջ>> 2003թ., Ռ. Վարդանյան << Կոտայքի վերելքը >> 1988թ.

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Կոտայք անունը հնագույն ծագում ունի: Գիտական տեսանկյունից այն եղել է ցեղի անուն` Կոտ, իսկ <<Այք>> վերջավորությունը տեղային նշանակություն ունի:
Կոտայք համայնքը գտնվում է Աբովյան քաղաքից 5 կմ, մարզկենտրոնից 35 կմ հեռավորության վրա: Համայնքը գտնվում է նախալեռնային գոտում, Հատիս լեռան փեշերին: Կոտայք գավառը ընդգրկում էր այժմյան Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի բնակավայրերի մեծ մասը: Իսկ համանուն Կոտայք գյուղը, որը մինչև 1965 թվականը Ելղովան է անվանվել, բնակատեղի է եղել դեռևս շատ դարեր առաջ: Իսկ մինչև 1828թ. Ռուս-թուրքական պատերազմը, գյուղը բնակեցված է եղել թուրքերով: 1830–1831թթ. Արևմտյան Հայաստանի Բայազետ, Ալջավազ գավառներից գաղթած ներկայիս Կոտայքի բնակիչների նախնիները դուրս են հանել թուրքերին գյուղից, հաստատվել են ու ապրել խաղաղ, ստեղծագործ կյանքով: Կառուցել են եկեղեցիներ` Ավագ սբ. Նշան, սբ. Հովհաննես /որը կապիտալ վերանորոգման է ենթարկվել 2010 թվականին և հիմա գործող եկեղեցի է/, և Մարիամ Աստվածածին: Այդ թվականներին գյուղն ունեցել է մոտ 150 բնակիչ, 19-րդ դարի վերջին` 570 , իսկ այսօր գյուղն ունի շուրջ 1991 բնակիչ և 357 տնտեսություն: :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-24 13:54:42