Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Ակունք համայնքի Կապուտան գյուղ

Բնակչություն` 1458

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՊՈՒՏԱՆ ԳՅՈՒՂԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

գյուղի ներկայիս անվանումը - Կապուտան
գյուղի պատմական անվանումները – Լեռնավանք, Գյոքլիս, Գյոքիլիսա
գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը - 1300-1349թթ
 սահմանակից է Հատիս, Կոտայք, Ջրաբեր, Ֆանտան, Նուռնուս
գյուղի մակերեսը - 3366.64հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 25կմ
Բնակչության թիվը - 1458  
Բնակչության կազմը - հայեր
Օգտակար հանածոներ - երկաթ, քար/կապույտ բազալտ/, լիթոիդային պեմզայի հանքավայր
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ - մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - անասնապահություն, հողագործություն
Հայտնի մարդիկ - Համբարձում Գալստյան, բժիշկ Մանուկ Մանուկյան, արձակագիր Խիկար Գեղամյան
Հոգևոր կառույցներ - Կապտավանք 1949թ
Պատմամշակութային հուշարձաններ - Հայրենական մեծ պատերազմում զոհվածների նվիրված հուշաղբյուր, հուշարձան, Սուլուզաղա/ջրանձավ/, Թուխ Մանուկ , խաչքարեր

գյուղի մասին գրքի առկայություն - չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Կապուտան գյուղը հիմնադրվել է շատ վաղուց, միջնադարում կոչվել է Լեռնավանք, հետագայում թուրքերի կողմից նվաճվելուց հետո Գյոքիլիսա, 1935 թվականից վերանվանվել է Կապուտան, այս անունը կապում են Կապտավանք եկեղեցու անվան, որը կառուցվել է 7-րդ դարում, և գյուղի շրջակայքում գտնվող անդեզիտ բազալտի կապույտ հանքավայրերի հետ: Գյուղի սկզբնամասում կան VI-VII դարերի խաչքարեր: Գյուղի տարածքում և նրանից դուրս 1-2կմ հյուսիս-արևմուտք դեռևս հազարամյակներ առաջ բնակավայրեր են եղել, այդ են վկայում բնակավայրի ավերակները: Գյուղի տարածքում կան պատմական հուշարձաններ: Սրբավայր է համարվում Կապտավանքից հյուսիս-արևմուտք գտնվող Թուխ Մանուկ քարաբլուրը, ՙՍուլուզաղա՚ /ջրանձավ/կոչվող քարայրը: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես գյուղից 2կմ հյուսիս գտնվող կապույտ քարադաշտերը, որձաքարերի դաշտերը, կիկլոպյան ամրոցների մնացորդները, բազմաթիվ ժայռապատկերներ: Հայրենական մեծ պատերազմում զոհված 99 Կապուտանցիների հիշատակը հավերժացնելու համար Կապուտանի կենտրոնում սրբատաշ բազալտից աղբյուր հուշարձան են կառուցել, իսկ գյուղի մուտքի բարձունքին հուշարձան–կոթող, որի պատին փորագրված են զոհվածների անունները: Ինչպես հուշաղբյուրը այնպես էլ մշակույթի տան երկհարկանի, իր տեսակի մեջ եզակի, շենքը կառուցվել է ճարտարապետ Վ.Թամանյանի նախագծով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04