Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Զառ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԶԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Համայնքի ներկայիս անվանումը - Զառ
Համայնքի պատմական անվանումները - Ծառ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - քարե դար
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Սևաբերդ, Գեղաշեն, Ակունք
Համայնքի մակերեսը - 7514.10 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 25կմ
Բնակչության թիվը - 1538
Բնակչության կազմը - հայեր
Օգտակար հանածոներ -չկա
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ - մշակույթի տուն
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ -չկա
Բնակչության հիմնական զբաղմունքը - անասնապահություն, հողագործություն
Հոգևոր կառույցներ - Սբ.Գր.Լուսավորիչ եկեղեցի/2002թ./,Սբ.Կարապետ եկեղեցի/19-րդ դար/
Պատմամշակութային հուշարձաններ - Ամրոց <<Բերդի գլուխ>> /Ք.ա 2-1-ին հազ./, Գերեզմանոց /9-19-րդ դդ./, Գերեզմանոց/17-19-րդ դդ./, Գյուղատեղի <<Եղուշ>>/15-17-րդ դդ./, Գյուղատեղի <<Ձիթխած>>, գերեզմանոց, խաչքարեր /10-16-րդ դդ./, Գյուղատեղի <<Խարաբեք>>, քարայր-կացարան /միջնադար./, Հուշարձան ԵԱԶ/1973թ./, Ջրաղաց /19-րդ դ./, Քարայր–կացարան /Քարի դար-միջնադար/, Ամրոց-բնակատեղի /Ք.ա 2-1-ին հազ./, Բնակատեղի, դամբարանադաշտ/Ք.ա 2-1-ին հազ./, Բնակատեղի /Ք.ա 2-1-ին հազ./, Դամբարանադաշտ /Ք.ա 2-1-ին հազ./, Գյուղատեղի / միջնադար/, Գյուղատեղի <<Յայջի>>, գերեզմանոց, խաչքարեր /10-18-րդ դդ./, Հուշարձան 2-րդ աշխարհամարտում զոհվածների/1972թ./
Համայնքի մասին գրքի առկայություն -չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Կոտայքի մարզի Զառ համայնքը հին բնակավայր է: Հիմնվել է շատ վաղ ժամանակներում, վերաբնակեցվել է 1826-27թթ-ին: Համայնքը գտնվում է Հատիս լեռան հարավ-արևելյան մասում: Համայնքը հիմնադրման պահին ընդգրկված է եղել Աբովյանի շրջանի վարչական տարածքում: Հեռավորությունը քաղաքամայր Երևանից կազմում է 25կմ, մարզկենտրոնից` 42կմ: Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 1650-1930մ: Բնակլիմայական պայմանները լեռնային են: Տեղումների առատությամբ այնքան էլ աչքի չի ընկնում, ամառները շոգ են, ձմեռները` խիստ, լինում են նաև սառնամանիքներ:
Զառ համայնքի բնակչության մեծամասնությունը նախկինում վերաբնակեցվել են Արևմտյան Հայաստանից:
Զառը սկսած քարե դարից, այսինքն` սկսած մեզանից մի քանի հազար տարի առաջ մինչ մեր օրերը ,մշտապես բնակեցված է եղել: Ներկայիս բնակչության մեծ մասը Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգներից են գաղթվել` Մուշից Վանից, Թեհրանից` 1820թ-ին:
Զառ բառացի նշանակում է ոսկի, թանկարժեք քար. գիտնականների վերջին տվյալներով անունն առաջացել է Այր բառից, որը նշանակում է և տղամարդ ,և քարանձավ:
2003թ-ին ՀՀ կառավարության. կողմից հաստատված, մշակութային նախարարության գործակալության կողմից հաշվառված են 91 հուշարձաններ, որից 73-ը ունեն խիստ կարևոր հանրապետական նշանակություն: Գյուղում և նրա շրջանակներում կան բնակատեղիներ
որոնցից`
1. բնակատեղիներ 11 հատ. 2-1 հազարամյակի
2. բերդ-ամրոցներ 17 հատ .3-1 հազարամյակի
3. քարեդարյան կայաններ 11հատ (քարե դար)
4. ժառյապատկերներ 19 հատ. 5-2 հազարամյակի
5. խաչքարեր 26 հատ. 9-17 դարեր
6. եկեղեցի 3 հատ .1ը 10-11դար.1-10դար.3.կառուցվել է եկեղեցի 2002թ-ին բարերարների կողմից 1700 տարվա կապակցությամբ
7. մատուռ 2 հատ .7-16 դդ.
8. քարանձավ կաթսայատներ (քարե դար)10հազ.տարի առաջ
9. ջրամբար 2 հատ 2-1-ին հազարամյակ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-24 17:36:15