Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Գառնի համայնքի Գեղադիր գյուղ

Բնակչություն` 730

Ընդհանուր տեղեկություններ

Գեղադիր համայնքի ղեկավար

Համայնքի ներկայիս անվանումը -Գեղադիր

Համայնքի պատմական անվանումը- Գեղադիր

Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը -1924թ.

Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Գառնի, Հացավան, Ողջաբերդ,

Համայնքի մակերեսը - 1398.4 հա

Հեռավորությունը մայրաքաղաքից -15կմ

Բնակչության թիվը - 730

Բնակչության կազմը - հայեր

Օգտակար հանածոներ - չկան

Կրթական հաստատություններ - Գեղադիրի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ

Մշակութային հաստատություններ - գրադարան

Մարզական հաստատություններ - չկան

Արտադրական ձեռնարկություններ - հացի արտադրամասեր

Բնակչության հիմնական զբաղմունքը - այգեգործություն, անասնապահություն

Հայտնի մարդիկ - չկան

Հոգևոր կառույցներ - Ս.Հովհաննես մատուռ, կառուցված 2009թվականին

Պատմամշակութային հուշարձաններ - Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձան

Համայնքի մասին գրքի առկայություն - չկա

Պատմական այլ տվյալներ - համայնքի տարածքում գտնվում է երեք հուշարձանների պահպանման գոտի:

Պատմական ակնարկ
Գյուղ Գեղամա լեռնաշղթայի, Ողջաբերդի լեռնաբազուկի արեւմտյան լանջին, Աբովյանից 14 կմ հարավ-արեւելք: նախկինում /1935թ./ կոչվել է Քյարփիչլու: Բնակիչների նախնիները եկել են Վանից, Խնուսից, Կարսից, Բիթլիսից 1918-1924 թվականներին: Գեղադիրից հարավ-արեւմոտք բացվել է սեւ եւ կարմիր քարերից պատրաստված ք.ծ.ա. 7-3-րդ դդ. ծածկված 4 սարկոֆագ, որոնց մեջ հանգուցյալները թաղված են եղել կուչ եկած դիրքով: Գտնվել են կապտավուն պորֆիրիտից պատվանդանով սկահակ, կավե սափոր, նետասլաքներ, դաշույնի դաստակ բրոնզե ապարանջաններ սերդոլիկե եւ ապակե գույնզգույն ուլունքներ, մուգ մանուշակագույն ապակե բազմանիստ կնիք: Բնակչության մեծ մասը գաղթել է Արեւմտյան Հայաստանից: Հիմնական զբաղմունքը հացահատիկի մշակությունն ու անասնապահությունն է: Գյուղը գտնվում է Երեւան - Գառնի մայրուղու վրա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04