Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Նաիրի համայնքի Բուժական գյուղ

Բնակչություն` 1713

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲՈՒԺԱԿԱՆ ՀԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գյուղի ներկայիս անվանումը - Բուժական

Գյուղի պատմական անվանումները - Բաբաքշի

Գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը -1829 կամ 19-րդ դար

Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Արագյուղ, Երնջատափ

Գյուղի մակերեսը - 39.66 կմ²

Հեռավորությունը մայրաքաղաքից -35 կմ

Բնակչության թիվը - 1713

Բնակչության կազմը - հայեր

Օգտակար հանածոներ -չկա

Կրթական հաստատություններ - միջն դպրոց

Մշակութային հաստատություններ - Մշակույթի տուն

Մարզական հաստատություններ - չկա

Արտադրական ձեռնարկություններ - չկա

Բնակչության հիմնական զբաղմունքը
- հողագործություն և անասնապահություն

Հոգևոր կառույցներ - Թեղինյաց և Սուրբ Մարիամ եկեղեցին ( VII – X - XIV )

Պատմամշակութային հուշարձաններ - Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան

Գյուղի մասին գրքի առկայություն -չկա

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Բուժականը տարածվել է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային վերջավորության պռնկին, Արա լեռան հանդիման: Երեք կողմից անտառապատ, ծաղկափթիթ լեռներ ու բլրաշարքեր են, իսկ դիմացը ծավալվում է Արարատյան դաշտի կապույտ հեռաստանը` հորիզոնը փակող Մասիսների սպիտակափառ գագաթներով:
Պատմում են, իբր շրջգործկոմի նախագահ Մեսրոպ Իսահակյանը մի անգամ Երևանից ձիով տեղափոխվելիս տեղատարափի տակ է ընկնում ու հազիվ իրեն գցում է այստեղ: Գիշերը լուսացնում է տաք թոնրի շուրթին, կրկնված դողերցքով, տենդի մեջ զառանցելով: Իսկ առավոտը ողջ-առողջ գյուղամեջ է դուրս գալիս: Այդ օրվանից քարտուղարը հրամայում է շրջաբերականների ու գրությունների վրա Բաբաքշի օտարամուտ անվան փոխարեն գրել Բուժական:
Սովետական կարգերից առաջ Բաբաքշին թուրքաբնակ էր: Թուրքեր էին ապրում նաև նրա շրջակա գյուղում, որոնց անուններն են միայն հիմա մնացել որպես Բուժականի հանդամասեր` Քյալաշքյանդ, Յուղաբլու, Սուսլի, Քիրաշլի, Ահմադխան և այլն: Շատ հնում, իհարկե հայերն են ապրել այստեղ: Սա Նիգ գավառի ամենածաղկուն մասն էր` իր հռչակավոր վանքերով: Բուժականից երկու-երեք կիլոմետր հյուսիս, լեռնալանջի անտառում մինչև հիմա էլ մնում է Թեղինյանց հազարամյա վանքը: Պատերն ու գմբեթը կիսաքանդ են, բայց կանգուն մնացած սյուներն ու խոյակները ցույց են տալիս նրա վաղեմի փառքը:
Բուժականի մյուս պատմամշակութային կենտրոնը գյուղից մեկ-երկու կիլոմետր արևելք գտնվող սուրբ Մարիամ Աստվածածին վանքն է, որից, բազում արհավիրքների պատճառով, ցավոք մեզ է հասել միայն վանքի հարավային պատը, որը սակայն մեզ հնարավորություն է տալիս պատկերացնել նրա երբեմնի գեղեցկությունն ու շքեղությունը:
Գյուղի նոր պատմությունն սկսվում է հազար ինն հարյուր քսաներկու թվականից: Մինչ այդ գյուղն անմարդաբնակ էր: Քսաներկու թվականից գյուղը վերաբնակվեց պատմական Հայաստանի տարբեր գավառներից` Մշից, Բասենից, Ղարսից, Էրզրումից ինչպես նաև Պարսկաստանի Խոյ գավառից գաղթած հայերով:
Բուժականի ներկայիս տարածքում գտնվող յոթ գյուղերը ռուս-թուրքական պատերազմից հետո բնակեցվել են թուրքերով, որոնք չկարողանալով դիմակայել բնակլիմայական անբարենպաստ պայմաններին, աստիճանաբար լքել են իրեց բնակավայրերը: Սակայն այդ բնակավայրերը նախկինում նույնպես բնակեցաված են եղել հայերով, ովքեր անջնջելի հետք են թողել իրենց ստեղծած մշակութային արժեքներով որոնց. մեծ մասը ավերվել են թուրքերի ոտնըձգությունների պատճառով :
ՈՒշագրավ է այն հանգանմանքը, որ այն նույն տարածքում, որտեղ թուրքը չկարողացավ պահպանել իր գոյությունը,հայը ոչ միայն հարմարվեց այդ պայմաններին, այլ ապրեցրեց ու ծաղկեցրեց հողը, և իր աշխատասիրության ու նվիրվածության շնորհիվ այժմ գյուղում հասունանում են ծիրանը, դեղձը, բալը, ընկույզը և այլ մրգեր ու հատապտուղներ, որոնց մասին նախկինում չէին էլ մտածում:
Գյուղի կենտրոնում վեր է խոյանում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Հայրենական Մեծ պատերազմին գյուղի բնակիչներից մասնակցել են հարյուր հիսուն երկու հոգի, որոնցից յոթանասունվեցը չեն վերադարձել: Բուժական գյուղից մոտ հարյուր հիսուն երիտասարդներ մասնակցել են նաև Արցախի ազատագրական պայքարին, որոնք ակտիվորեն մասնակցել են գրեթե բոլոր շրջանների ազատագրմանը: Արցախյան ազատամարտում զոհվել են հինգ ազատամարտիկներ, որոնց փառքը հավերժացնող հուշակոթողը կանգնեցված է իրենց պապերի` Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձան կոթողի կողքին, նույն պատվանդանին:
Ներկայիս Բուժականը թևակոխել է զարգացման նոր փուլ: Աստիճանաբար կյանքի են կոչվում տարիների առաջ կիսատ մնացած ծրագրերն ու նպատակները,նորօրյա շնչով: Դրա վառ վկայություն են նաև վերջին տարում շահագործման հանձնված մայրաքաղաքին միացնող նոր ավտոճանապարհը և նորակառույց բուժամբուլատորիան:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04