Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Չարենցավան համայնքի Բջնի գյուղ

Մակերես` 42.81կմ2

Բնակչություն` 2963

Համայնքում գործում են` 1 դպրոց, 1 մանկապարտեզ, 1 մշակույթի տուն, 1 գրադարան:
Բարձրությունը ծովի մակերևույթից` 1550 մ
հեռավորությունը մարզկենտրոնից` 18 կմ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Բջնին Հայաստանի հանագույն բնակավայրերից է : 1-ին անգամ նրա մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին: Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր: 11-րդ դարում Բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավունիների իշխանական տոհմին: Այդ ժամանակ էլ, Հովհաննես-Սմբատ թագավորի հրամանով  դառնում է եպիսկոպոսանիստ ավան: 1066թ. կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում: 13-րդ դարի սկզբներին Բջնին անցնում է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը: 1387-88 թթ. գյուղը ենթարկվում է Լենկթեմուրի ավերածություններին: 1673 թ. այստեղ իջևանել է Ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը: 1770թ. Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը: Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր: Մեզ են հասել 12-17 դդ. այնտեղ ընդօրինականացված հայերեն մի քանի ձեռագրեր: Ըստ տեղեկությունների Բջնիի բերդը կառուցել են Պահլավունիները` 11-րդ դարում: Բջնիի միջնադարյան ճարտարապետության զարդը գյուղի կենտրոնում գտնվող սբ. Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Գրիգոր Մագիստրոսի պատվերով` 1031թ.: Եկեղեցու պատերին կան վիմափոր արձանագրություններ: Վերանորոգվել է 1947 թ.:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04