Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Աբովյան համայնքի Արամուս գյուղ

Մակերես` 23.61կմ2

Բնակչություն` 4060

Համայնքում գործում են` 1 դպրոց, 1 մանկապարտեզ, 1 մշակույթի տուն, 2 երաժշտական դպրոց:
Ծովի մակերևույթից բարձր է 1420 մետրով
հեռավորությունը մայրաքաղաքից` 21 կմ
հեռավորությունը մարզկենտրոնից` 42 կմ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Ավանդույթի համաձայն առասպելական Արայի դիակը դրված է եղել այստեղ, որից և իբր Արամուս անունն է առաջացել: Գյուղի կենտրոնում են գտնվում 6-րդ դարում կառուցված եկեղեցու ավերակները: Այստեղից է Դավիթ Ա Արամուսեցի կաթողիկոսը (728և741թթ.), որի օրոք էլ բնակատեղին դարձել է աթոռանիստ: Արամուսը եղել է գրչության կենտրոն, պահպանվել են այստեղ գրված մի քանի ձեռագրեր: Այստեղից է բանաստեղծ Հոբան Ապերը`  ծնված 1907թ: Այժմ գյուղն ունի 900 տնտեսություն, իսկ տարածքը կազմում է 25 քառ. կմ: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ, իսկ մշակվող հիմնական կուլտուրան գազարն է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04