Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի ԵՎ բնակավայրի մասին

Նաիրի համայնքի Արագյուղ գյուղ

Մակերես` 17.52կմ2

Բնակչություն` 1139

Գյուղում  գործում են` 1  դպրոց, 1 մշակույթի տուն, 1գրադարան:
Բարձրությունը ծովի մակերևույթից` 1560 մ.
հեռավորությունը մարզկենտրոնից` 25 կմ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գյուղը հիմնադրվել է 1828թ.` Արևմտյան Հայաստանի Արծափ և Արճեշ գավառներից գաղթած մի խումբ հայ ընտանիքների կողմից/ ընտանիքների մի մասը բնակություն է հաստատել Սևանի Ծովագյուղ և Հրազդանի Մեղրաձոր գյուղերում/: 1915թ. գյուղն ընդունել է նաև ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների: Մինչև 1946թ. գյուղը կոչվում էր Ղարաջորան: Գյուղը փռված է Արա լեռան փեշերին: Այստեղ են ծնվել Ս.Տեր- Պողոսյանը` Րաֆֆու "Խենթի" նախատիպը և Վ. Տեր-Պողոսյանը` Անդրֆեդերացիայի ֆինժողկոմ, Գրիգոր արքեպիսկոպոս Մուշեղյանը, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ինչպես նաեւ ավիակոնստրուկտոր Ռաֆիկ Մեջլումյանը, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակմամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-25 18:54:04