Մարզպետի աշխատակազմ
Մարզպետնի աշխատակազմի մասին
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ (Մարզպետարան)
Մարզպետարանը (ներկայումս՝ Կոտայքի մարզպետի աշխատակազմ) ձևավորվել է 1996 թվականին: Մարզում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:
Մարզպետի աշխատակազմն իրագործում է ՀՀ Կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
Կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացվում է հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում:
Մարզում պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա:
Մարզպետի աշխատակազմը ղեկավարում է մարզպետը: Մարզպետն ունի երեք տեղակալներ, երկու խորհրդականներ, երկու օգնականներ:
Մարզպետի աշխատակազմը կազմված է 7 վարչություններից, 3 բաժիններից:
Մարզպետի աշխատակազմի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
Հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Վարչական շենք
Հեռ./ֆաքս` (+374223) 2-36-63, 2-36-60 Էլ. հասցե` kotayk@mta.gov.am
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի կառուցվածքը գծապատկերով
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակն ըստ աշխատակիցների տվյալների
ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի ներքին գործավարության կարգը: