Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզն առաջին տեղն է զբաղեցրել ռազմագիտության հանրապետական օլիմպիադայում

Կոտայքի մարզն առաջին տեղն է զբաղեցրել ռազմագիտության հանրապետական օլիմպիադայում 02.05.2024

Նախնական զինվորական պատրաստություն (ռազմագիտություն) առարկայից ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայում Կոտայքի մարզի հավաքական թիմը հաղթել է՝ զբաղեցնելով առաջին պատվավոր տեղը: Օլիմպիադայի հանրապետական փուլն անցկացվել է Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Կոտայքի մարզի հավաքական թիմում ընդգրկված են եղել Հրազդանի թիվ 2 հիմնական, Քասախի թիվ 1, Ակունքի և Սոլակի միջնակարգ դպրոցների աշակերտները: Շնորհավորում ենք հավաքական թիմին՝ Կոտայքի մարզը լավագույնս...

Մշտադիտարկումներ են իրականացվել մարզի մի շարք շինհրապարակներում

Մշտադիտարկումներ են իրականացվել մարզի մի շարք շինհրապարակներում 01.05.2024

 ՀՀ պետական բյուջեով և այլ ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող աշխատանքների ընթացքն ուսումնասիրելու նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամները մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ այցեր են իրականացրել' Նոր կառուցվող Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնի շինհրապարակ Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի հիմնանորոգվող գյուղատնտեսական քոլեջի և կից կառուցվող դահլիճի շինհրապարակ Հիմքից կառուցվող Աբովյանի թիվ 2...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ 01.05.2024

Սիրելի հայրենակիցներ, կոտայքցիներ, մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օր, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին։ Աշխատանքը բոլոր ժամանակներում համարվել է շարժիչ ուժ, իսկ աշխատող և արարող մարդն այդ ուժը կրողն ու արդյունք ապահովողն է։ Չկա հեշտ կամ դժվար աշխատանք, կա ստեղծարար, աշխատասեր, պատասխանատու քաղաքացի, ով սիրով ու նվիրումով է կատարում իրեն վերապահված աշխատանքը՝ նպաստելով իր քաղաքի, մարզի, պետության զարգացմանն ու...

Կոտայքի մարզում կանցկացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ

Կոտայքի մարզում կանցկացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ 23.04.2024

Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Կոտայքի մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:  Հանրային քննարկումների ընթացքում, որպես բանախոսներ, հանդես կգան...

Կոտայքի մարզում մեկնարկել է պատանի հրշեջ-փրկարարների մարզական առաջնությունը

Կոտայքի մարզում մեկնարկել է պատանի հրշեջ-փրկարարների մարզական առաջնությունը 23.04.2024

Կոտայքի մարզում մեկնարկել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կազմակերպած պատանի հրշեջ-փրկարարների մարզական առաջնության տարածքային փուլի խաղերը: Արդեն ավանդական դարձած առաջնությունը նպատակ ունի նոր սերնդի մոտ ձևավորել պատասխանատու և գիտակից վերաբերմունք հասարակական և անձնական անվտանգության նկատմամբ, ինչպես նաև փրկարարական գործի վերաբերյալ տալ գործնական գիտելիքներ, որոնք հետագայում կարող են հենք հանդիսանալ մասնագիտական կողմնորոշման համար։ Հաջողություններ ենք մաղթում առաջնության բոլոր...

Կանցկացվի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը

Կանցկացվի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը 22.04.2024

 Ապրիլի վերջին շաբաթը եվրոպական ամբողջ տարածաշրջանում իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» միջոցառումը: Աշխարհի և եվրոպական տարածաշրջանի շահագրգիռ կառույցները, համախմբելով ուժերը, այս օրերին հատուկ ուշադրություն են դարձնում պատվաստումների կարևորությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին: Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ապրիլի 22-ից և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:31:16