Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ` Վահագն Նազլոյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 32 70, 0223 2 73 37   էլ. փոստ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ     

Վարչությունն իր նպատակներին ու խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Ապահովում է բարեվարքության հարցերով գործընթացի իրականացումը.
2) Ապահովում է Մարզպետի և Գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստումը, ինչպես նաև Մարզպետի և Գլխավոր քարտուղարի ընդունած իրավական ակտերի հաշվառումը և պահպանումը.
3) ապահովում է Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերի կազմման և փոփոխություններ կատարելու նախապատաստական աշխատանքները, ինչպես նաև Մարզպետի աշխատակազմի և ենթակա մարմինների կառուցվածքայինստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոններիվերլուծության իրականացումը, պաշտոնների նկարագրության կազմումը, պաշտոններիգնահատման, դասակարգման աշխատանքները և պաշտոնների անձնագրերի, դրանցումփոփոխություններ կատարելու նախագծերի նախապատրաստումը.
4) ապահովում է Մարզպետի աշխատակազմում աշխատանքային, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման, գործողության ժամկետների վերահսկման, ծանուցման, համաձայնագրերի կազմման աշխատանքները.
5) ապահովում է Մարզպետի աշխատակազմի աշխատողների էլեկտրոնային և թղթյա գրանցամատյանի վարումը, ինչպես նաև տեղեկատվավերլուծական ծրագրերով աշխատանքի, տեղեկատվական հարթակի սպասարկման, պաշտոնական կայքում հրապարակվելիք տեղեկատվության տրամադրման աշխատանքները.
6) ապահովում է Մարզպետի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում Մարզպետի աշխատակազմի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և բաժնետիրական ընկերությունների ղեկավարիների), ինչպես նաև Մարզպետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձնանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործերի կազմման (մուտքագրման), հաշվառման, հանձման-ընդունման, պահպանման աշխատանքները.
7) ապահովում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի (բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի) կազմակերպման և անցկացման աշխատանքները, Մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ մրցույթի թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքների, մրցույթի հարցազրույցի փուլի մասնագիտական գիտելիքների բացահայտմանը վերաբերող հարցաշարերի կազմման աշխատանքները.
8) ապահովում է Մարզպետի աշխատակազմի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակբաժնետիրական ընկերությունների ղեկավարների թափուր պաշտոնները զբաղեցնելու համարանցկացվող մրցույթների նախապատրաստման և անցկացման աշխատանքները.
9) ապահովում է Մարզպետի աշխատակազմում առանձին խնդիրների իրականացման համար փորձագետների ներգրավման, ինչպես նաև փորձնակ գրանցելու, Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգին համապատասխան աշխատանքները, Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայությանկադրերի ռեզերվի ռեեստրի վարումը, ռեզերվում գրանցելու, տեղեկատվական հարթակումտեղադրելու, կադրերի ռեզերվից հանելու հետ կապված ընթացակարգերի կազմակերպման աշխատանքները.
10) ապահովում է Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման և կարիքների գնահատման աշխատանքները, ինչպես նաև վերլուծումը և արդյունքների ամփոփումը.
11) ուսումնասիրում և հաշվառում է Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմիցիրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները (կատարողական գնահատման ակտը և կառավարչական հմտություները)՝ անմիջականղեկավարի գնահատականներով, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
12) ապահովում է Մարզպետի աշխատակազմի աշխատակիցներին խրախուսելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, խրախուսման գործընթացի կազմակերպումը, խրախուսված աշխատակիցների անհատական հաշվառումը, ինչպես նաև ներգրավվում Մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննության աշխատանքներին, ապահովում է կիրառված կարգապահական տույժերի հաշվառումը, ինչպես նաև կարգապահական տույժերի գործողության ժամկետների նկատմամբ վերահսկողության սահմանումը.
13) Մարզպետին և Գլխավոր քարտուղարին առաջարկություն է ներկայացնում 65 տարին լրացած քաղաքացիական ծառայողի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը մինչև 1 տարի երկարացնելու վերաբերյալ.
14) ապահովում է Մարզպետի և Գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները.
15) իրականացնում է սոցիալական փաթեթի շահառուների էլեկտրոնային շտեմարանի վարման աշխատանքները.
16) ապահովում է Մարզպետի աշխատակազմում աշխատանքային փորձ ձեռք բերող և ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.
17) ապահովում է Մարզպետի աշխատակազմի աշխատողների ծառայողական վկայականների և Մարզպետի աշխատակազմի շենք մուտքի թույլտվության անցագրերի տրամադրումը, գրանցումը և հաշվառումը.
18) ապահովում է Մարզպետի աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողության աշխատանքները:
19) Անձնակազմի կառավարման հարցերով ցուցաբերում է գործնական, խորհրդատվական, մեթոդական և այլ անհրաժեշտ օգնություն, ինչպես նաև վերահսկում անձնակազմի կառավարման ոլորտի աշխատանքները.
20) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման հարցերով դիմումների, բողոքների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Գլխավոր քարտուղարին.
21) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում գլխավոր քարտուղարին.
22) Մարզպետին, Գլխավոր քարտուղարին և Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին է տրամադրում քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում` տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով.
23) կադրային հարցերի վերաբերյալ կազմակերպում է խորհրդակցություններ, աշխատանքային հանդիպումներ և սեմինարներ.
24) կազմակերպում է անձնակազմի կառավարման հարցերով քաղաքացիներից և աշխատողներից ստացված նամակների, դիմումների, զեկուցագրերի, բողոքների քննարկում, ձեռնարկում է միջոցներ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ, կազմակերպում է ընդունելություն` անձնակազմի կառավարման հարցերով և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Գլխավոր քարտուղարին.
25) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության կազմակերպումը և Աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.
26) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը.
27) իրականացնում է Մարզպետին, Մարզպետի տեղակալներին և Գլխավոր քարտուղարին ներկայացվող թղթակցությունների դասակարգումը և հաշվառումը.
28) կազմակերպում է Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված՝ Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված ելից գրությունների առաքումը էլեկտրոնային` «Mulberry ծրագրով, սուրհանդակային և փոստային ծառայությունների միջոցով, առձեռն տարբերակով և էլեկտրոնային փոստով․
29) կազմակերպում է ելից փաստաթղթերի սրբագրումը.
30) վերահսկողություն է իրականացնում փաստաթղթերի կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ.
31) ապահովում է փաստաթղթերի հաշվառումը և պահպանումը, ստեղծում է արխիվի տեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաստաթղթերի հաշվառումն ու պահպանումը.
32) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը տրամադրում է ժամանակավոր օգտագործման.
33) Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական արխիվներից ստանում է արխիվային անհրաժեշտ փաստաթղթերի պատճեններ և տեղեկանքներ.
34) մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերում Մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին` ընթացիկ գործավարության աշխատանքներում.
35) օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների դիմումների և բողոքների ընդունման և վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի մասին իրազեկման աշխատանքները.
36) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի կազմումը և վարումը.
37) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները.
38) օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների առաջարկությունների ընդունման և դրանց հիման վրա ընդունված որոշումների մասին իրազեկման աշխատանքները.
39) ստուգում է մտից փաստաթղթերի՝ մուտքագրման համար անհրաժեշտ տվյալների առկայությունը.
40) ապահովում է մտից և ելից փաստաթղթերի հիմքերի վարումը.
41) իրականացնում է ստացված դիմում-բողոքների և հարցումների վերլուծությունն ու ամփոփագրի կազմումը.
42) կազմակերպում և իրականացնում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների, Գլխավոր քարտուղարի մոտ քաղաքացիների ընդունելության աշխատանքները.
43) իրականացնում է մարզպետի, մարզպետի տեղակալների, Մարզպետի աշխատակազմի պաշտոնատար անձանց հանդիպումների, քննարկումների, աշխատանքային այցելությունների, աշխատանքային խորհրդակցությունների, Մարզպետի աշխատակազմի նախաձեռնությունների, ինչպես նաև մարզի համայնքներում տեղի ունեցող իրադարձությունների, միջոցառումների լուսաբանման աշխատանքներ.
44) կազմակերպում է զանգվածային լրատվության ներկայացուցիչների կետ մարզպետի, մարզպետի տեղակալների, Մարզպետի աշխատակազմի պաշտոնատար անձանց հարցազրույցներն ու հանդիպումները.
45) ապահովում է Մարզպետի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև կապն ու համագործակցությունը՝ անհրաժեշտության դեպքում պատրաստելով և տարածելով հայտարարություններ, մամուլի հաղորդագրություններ, ինչպես նաև իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով.
46) պարբերաբար իրականացնում է լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության հետազոտություններ, վերլուծություններ, ամփոփում և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
47) ծանուցում է մարզպետին և Մարզպետի աշխատակազմի պաշտոնատար անձանց զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մաuին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց oպերատիվ արձագանքը.
48) համագործակցում է Մարզպետի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև պետական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների հետ՝ հրապարակելով և տարածելով անհրաժեշտ տեղեկատվությունը.
49) ապահովում է օրենսդրությամբ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ.
50) ապահովում է Մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի անխափան աշխատանքը՝ ապահովելով օրենսդրությամբ նախատեսված տեղեկատվության հրապարակումը համապատասխան բաժիններում և ենթաբաժիններում.
51) օրենքով սահմանված կարգով հանրությանը իրազեկում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների վերաբերյալ Մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակված արդյունքների մասին.
52) կազմակերպում և իրականացնում է թեժ գծի զանգերին պատասխանելու և բարձրացվող հարցերին ընթացք տալու աշխատանքները.
53) ապահովում է Մարզպետի աշխատակազմի վարչական համալիրի շահագործումը.
54) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի գույքի պահպանման և կառավարման ապահովումը.
55) ապահովում է Մարզպետի աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկումը.
56) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը.
57) իրականացնում է Մարզպետի աշխատակազմի էլեկտրաէներգիայի խնայողական սպառման, հեռախոսակապի բնականոն աշխատանքների ապահովումը.
58) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Մարզպետի և Մարզպետի աշխատակազմի պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.
59) ապահովում է Մարզպետի աշխատակազմի գույքագրման աշխատանքների իրականացումը.
60) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների,
61) անհրաժեշտության դեպքում՝ Մարզպետի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով վարչության առջև դրված նպատակների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
62) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված նպատակներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը,
63) Մարզպետի աշխատակազմի նպատակների ու խնդիրների ապահովման համար իրականացնում է այլ գործառույթներ:
64) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ.
 

 

Անձնակազմի կառավարման բաժին
Անձնակազմի կառավարման բաժնի պետ` Իրինա Մկրտչյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 05 15   էլ. փոստ

Փաստաթղթաշրջանառության բաժին
Փաստաթղթաշրջանառության բաժնի պետ` ...

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 37 13   էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36