Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն

Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ` Անուշ Ղահրամանյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 37 58   էլ. փոստ

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Վարչությունն իր նպատակներին ու խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) իրագործում է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերը, ինչպես նաև ապահովում է արդյունավետ բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը.
2) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների աշխատանքը.
3) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
4) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված կարգով կայացնում է կարանտին սահմանելու մասին որոշում.
5) մասնակցում է մարզի տարածքում հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը.
6) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված` բնակչության թվի մասին տվյալների հիման վրա առաջարկություն է ներկայացնում մարզպետին արտահիվանդանոցային բուժօգնություն իրականացնող կազմակերպության սպասարկման տարածքը և սպասարկվող բնակչության թիվը հաստատելու մասին.
7) սահմանված կարգով կազմակերպում է պետական առողջապահական ծրագրերի իրագործումը, մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
8) մարզի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
9) աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
10) իրականացնում է մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման ու շահագործման կազմակերպումը:
11) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների ղեկավար կադրերի որակավորուման բարձրացման ապահովման գործընթացը.
12) ապահովում է բնակչության պետական սոցիալական պաշտպանության ծրագրերի իրագործումը.
13) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության մարմինների և կազմակերպությունների գործունեությունը.
14) ապահովում է մարզային ենթակայության սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
15) իրականացնում է մշտադիտարկում բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ:
16) կազմակերպում է մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացումը.
17) իրականացնում է մարզի սոցիալական աջակցության ծրագրերը.
18) աջակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին մարզում սոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիս:
19) իրականացնում է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցություն տրամադրման և վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը` աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու նպատակով.
20) իրականացնում է մարզում փախստականներին սեփականության իրավունքով բնակարանների անհատույց հատկացումը.
21) կազմակերպում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի իրագործումը, մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
22) կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, համակարգում է մարդասիրական օգնության բաշխումը.
23) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.
24) աջակցում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին.
25) իրականացնում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման ու շահագործման կազմակերպումը.
26) աջակցում է սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
27) աջակցում է կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպմանը
28) իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը մարզերում,
29) մշակում և իրականացնում է ընտանիքների, կանանց ու երեխաների պաշտպանության և մարզում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր, տարեկան հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմնին` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին և տալիս առաջարկություններ` հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին,
30) մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգ) զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է նախարարությանը և ոստիկանությանը,
31) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, իր իրավասությունների շրջանակներում, մասնակցում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի անհատական սոցիալական ծրագրի մշակմանը, դրանով նախատեսված միջոցառումների իրականացմանը, խմբային (բազմամասնագիտական) քննարկումներին,
32) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների «Մանուկ» տեղեկատվական ենթահամակարգը` դրանում հաշվառելով.
ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց և սահմանված կարգով ներկայացնում նախարարություն,
բ. որդեգրել ցանկացող անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես որդեգրողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում, լրացնում որդեգրողի թեկնածուի անձնական քարտը և պատճենը փոխանցում է նախարարություն,
գ. որդեգրման ենթակա երեխաների մասին տվյալները և անձնական քարտի պատճենները ներկայացնում է նախարարություն` կենտրոնացված հաշվառման վերցնելու համար,
դ. խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես խնամատար ծնողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում և լրացնում խնամատար ծնողի թեկնածուի անձնական քարտը և պատճենը փոխանցում է նախարարություն,
ե. մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասներին (ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայություններից ստացված տեղեկատվության համաձայն),
զ. հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին,
է. մանկուց հաշմանդամ երեխաներին,
ը. սոցիալապես անապահով ընտանիքների, բուժական հաստատություններում գտնվող երեխաներին,
33) ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնատար անձանցից և այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքի և առողջությանը սպառնալու նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում,
34) լուծում է առկա տարաձայնությունները` ծնողական իրավունքի իրականացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում` հաշվի առնելով երեխայի շահերը,
35) մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, րտեղ քննարկվում են երեխայի հետ կապված հատուկ դեպքերը,
36) մասնակցում է դատական այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի իրավունքներն ու շահերը,
37) երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքերում, խնամակալության և հոգաբարձության մարմնին ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն` երեխային ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան, վերցնելու և երեխայի ժամանակավոր տեղավորումն անհապաղ ապահովելու հարցում,
38) իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական կամ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում,
39) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրները, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է համապատասխան հաստատություններ, պաշտպանում է անչափահասների իրավունքներն ու շահերը և աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) հետ,
40) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կենսապայմանների և սոցիալ-հոգեբանական ուսումնասիրություն, կատարում է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից ներկայացված փաստաթղթերի և առանց ծնողական խնամքի մնացած երեխայի հետագա խնամքը տրամադրելու (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության) վերաբերյալ սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) տրամադրած նախնական եզրակացության լրիվ, օբյեկտիվ և համակողմանի ուսումնասիրություն և ստացված փաստաթղթերի ու տեղեկատվության համադրման, վերլուծության արդյունքում կազմում եզրակացություն (երկու օրինակից)՝ երեխայի հետագա խնամքը տրամադրելու (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունելու, կամ խնամատար ընտանիքում տեղավորելու կամ կենսաբանական ընտանիք վերադարձնելու, կամ որդեգրման հանձնելու կամ խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու նպատակահարմարության) մասին,
41) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում երեխայի խնամքի տրամադրման ողջ ժամանակահատվածում, երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում այդ մասին տեղեկացնում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին,
42) որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից տրված՝ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու վերաբերյալ նախնական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում որդեգրել ցանկացող անձին տալիս է որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն,
43) խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո և սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից տրված՝ խնամատար ծնող հաշվառելու վերաբերյալ եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում տալիս է խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն,
44) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող (խնամվող) երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելու մասին երեխայի ծնողների (ծնողի) կամ ընտանիքի չափահաս այլ անդամի գրավոր դիմումի դեպքում, կատարած ուսումնասիրության արդյունքում տալիս է համապատասխան եզրակացություն (դրական կամ բացասական)` դրա մեկական օրինակներն ուղարկելով նաև նախարարությանը և տվյալ ընտանիքի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին,
45) դատարան է ներկայացնում ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումները,
46) Մարզպետին է ներկայացնում երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,
47) ներկայացնում է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին` գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,
48) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ․
49) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
50) անհրաժեշտության դեպքում՝ Մարզպետի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով վարչության առջև դրված նպատակների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
51) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված նպատակներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
52) Մարզպետի աշխատակազմի նպատակների ու խնդիրների ապահովման համար իրականացնում է այլ գործառույթներ:

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36