Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Քաղաքաշինության. հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն

Քաղաքաշինության. հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ` Հրաչյա Վարդանյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 19 46   էլ. փոստ

  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Վարչությունն իր նպատակներին ու խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) լիազորված մարմնի միջոցով սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Կառավարություն Մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.
2) հանդես է գալիս Մարզի համայնքների միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախաձեռնությամբ.
3) Մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում մասնակցում է Մարզի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների կազմման գործընթացին.
4) սահմանված կարգով կազմակերպում է Մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում է քաղաքաշինության ոլորտի պետական մարմին.
5) կատարում է Մարզի քաղաքաշինական գործունեության մշտադիտարկում․
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է Մարզի հողային հաշվեկշիռը.
7) հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և դրանցում կատարվող փոփոխությունները Կառավարության սահմանած կարգով ներկայացնում է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը.
8) վերահսկողություն է իրականացնում հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ.
9) վերահսկողություն է իրականացնում համայնքների հողերի օգտագործման սխեմաների, գլխավոր հատակագծերի իրականացման նկատմամբ.
10) վերահսկողություն է իրականացնում պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու, հողամասերի վարձավճարների և հարկերի գանձման, հողերի պահպանության միջոցառումների նկատմամբ.
11) վերահսկողություն է իրականացնում Մարզի տարածքում հանրապետական և տարածքային նախագծերի իրականացման նկատմամբ.
12) վերահսկողություն է իրականացնում Մարզի վարչական տարածքում գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
13) վերահսկողություն է իրականացնում Մարզի վարչական սահմանների սահմանանիշերի, գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման նկատմամբ.
14) Համայնքներում իրականացնում է տեսչական գործառույթներ հողային ֆոնդի նպատակային օգտագործման, պետական հողային կադաստրի վարման, հողի բերրիության վերականգնման, բարելավման և արդյունավետ օգտագործման, ժամանակին տնտեսական շրջանառության մեջ ընդգրկման, հողի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահմանման և օգտագործման, հողերի մոնիթորինգի բնագավառներում.
15) իրականացնում է քաղաքաշինական գործունեությանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության ապահովումը.
16) ապահովում է պետական քաղաքաշինական կադաստրի վարումը և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի կատարումը Մարզի տարածքում.
17) Մարզի տարածքում վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության և հողաշինության բնագավառում.
18) համագործակցում է մարզային ենթակայության ջրմուղ-կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների հետ և վերահսկում է նրանց աշխատանքը.
19) մասնակցում է թափոնների գործածության ոլորտի պետական քաղաքականության ձևավորմանը և պետական ծրագրերի կազմմանը.
20) կազմում է թափոնների գործածության ոլորտում մարզի վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրեր և համակարգում դրանց իրականացումը.
21) Մարզի վարչական սահմաններում, թափոնների տեղադրման վայրերի հետ կապված, առաջարկություն է ներկայացնում Մարզպետին լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված թույլտվություններ տալու համար.
22) Կառավարության սահմանած կարգով համաձայնություն է տալիս միջմարզային, ներմարզային, ինչպես նաև ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերին.
23) ապահովում է մարզային (տեղական) նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կատարումը.
24) Համագործակցում է լիազոր մարմնի հետ միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման գործում, վերահսկում է Մարզի համայնքներում ներհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը․
25) սահմանված կարգով համագործակցում է լիազոր մարմնի հետ ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի կազմակերպմանը.
26) մշակում և իրականացնում է մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ու պահպանման ծրագրերը.
27) կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
28) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
29) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
30) անհրաժեշտության դեպքում՝ Մարզպետի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով Վարչության առջև դրված նպատակների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
31) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված նպատակներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
32) Մարզպետի աշխատակազմի նպատակների ու խնդիրների ապահովման համար իրականացնում է այլ գործառույթներ:
 

Հողաշինության բաժին
Հողաշինության բաժնի պետ` Գուրգեն Ավետիսյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 07 03   էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32