Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ` Արտյուշ Պետրոսյան

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-05-37   էլ. փոստ

                                      ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) իրականացնում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը մարզում,
2) մշակում և իրականացնում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրեր,
3) ուսումնասիրում է մարզում գենդերային հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր,
4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում գենդերային քաղաքականության համակարգման լիազոր մարմնին` գենդերային հիմնահարցերի լուծմանն ուղղված աշխատանքների մասին և տալիս առաջարկություններ` հաջորդ տարվա իրականացվելիք միջոցառումների մասին,
5) ուսումնասիրում է մարզում կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) հիմնահարցերը, մշակում զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր,
6) մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է նախարարություն և ոստիկանություն,
7) նախարարության միջոցով իրականացնում է մարզում հայտնաբերված կանանց և երեխաների առուվաճառքի (թրաֆիկինգ) զոհերի ուղղորդումը համապատասխան գերատեսչություններ և կառույցներ,
8) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում իրենց երեխաների վրա բացասական ներգործություն ունեցող, հակասոցիալական վարքագիծ դրսևորող ծնողների (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) հետ,
9) ուսումնասիրում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին և կատարում նրանց կարիքների գնահատում,
10) ուսումնասիրման և գնահատման արդյունքների հիման վրա մշակում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և ապահովում դրանց իրականացումը,
11) վարում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ավտոմատացված տեղեկատվական համակարգը` դրանում հաշվառելով.
ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց և սահմանված կարգով ներկայացնում նախարարություն,
բ. բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին,
գ. որդեգրել ցանկացող անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես որդեգրողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում, լրացնում որդեգրողի թեկնածուի անձնական քարտը և պատճենը փոխանցում է նախարարություն,
դ. որդեգրման ենթակա երեխաներին և անձնական քարտի պատճենները ներկայացնում է նախարարություն` կենտրոնացված հաշվառման վերցնելու համար,
ե. խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին (դրական եզրակացության հիման վրա) որպես խնամատար ծնողի թեկնածու, տվյալները գրանցում է հաշվառման մատյանում և լրացնում խնամատար ծնողի թեկնածուի անձնական քարտը և պատճենը փոխանցում է նախարարություն,
զ. մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասներին (ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայություններից ստացված տեղեկատվության համաձայն),
է. հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին,
ը. մանկուց հաշմանդամ երեխաներին,
թ. սոցիալապես անապահով ընտանիքների, բուժական հաստատություններում, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում գտնվող երեխաներին,
12) ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնատար անձանցից և այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքի և առողջությանը սպառնալու նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում,
13) լուծում է առկա տարաձայնությունները` ծնողական իրավունքի իրականացման ընթացքում ծնողների կողմից փոխադարձ համաձայնության բացակայության դեպքերում` հաշվի առնելով երեխայի շահերը,
14) մասնակցում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի հետ կապված հատուկ դեպքերը,
15) մասնակցում է դատական այն նիստերին, որտեղ քննարկվում են երեխայի իրավունքներն ու շահերը,
16) երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքերում խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ միաժամանակ իրավասու է անմիջապես վերցնելու ծնողներից (նրանցից մեկի) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան և խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ համատեղ ապահովել երեխայի տեղավորումը` 7 օրվա ընթացքում, դիմելով դատարան` ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով,
17) իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացած, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը` նրանց ներգրավելով հանրակրթական (հատուկ հանրակրթական) ուսումնական հաստատություններում,
18) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը,
19) հետևում և աջակցում է վկայագրված կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների` ուսումնական հաստատություններ ընդգրկվելու գործընթացին,
20) ոստիկանության համապատասխան ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների կողմնորոշման խնդիրները, անհրաժեշտության դեպքում ուղղորդում է համապատասխան հաստատություններ, պաշտպանում է անչափահասների իրավունքներն ու շահերը,
21) իրականացնում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կատարում կարիքների գնահատում և տալիս եզրակացություն` երեխային մանկատուն տեղավորելու մասին,
22) որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա որդեգրել ցանկացող անձին տալիս է որդեգրման հնարավորության մասին եզրակացություն, իսկ մարզպետարանի որդեգրման հնարավորության բացասական եզրակացության մասին հնգօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին,
23) խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձից ստացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի և անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրության ակտի հիման վրա խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին տալիս է խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացություն,
24) մանկատանը տեղավորված երեխային ծնողներին վերադարձնելու դեպքում, ծնողների դիմումի և կատարված ուսումնասիրության ակտի հիման վրա տալիս է եզրակացություն` երեխային ընտանիք վերադարձնելու վերաբերյալ,
25) իրականացնում է երեխայի կյանքի պայմանների ուսումնասիրություն, կատարում կարիքների գնահատում և տալիս եզրակացություն` երեխային գիշերօթիկ հաստատությունում տեղավորելու մասին, որը եռօրյա ժամկետում ներկայացնում է նախարարություն,
26) գիշերօթիկ խնամքի հաստատությունում տեղավորված երեխային` գիշերօթիկ խնամքի հաստատությունից դուրս գրելու համար տալիս է եզրակացություն, որի մեկ օրինակը տրվում է նախարարությանը,
27) դատարան է ներկայացնում ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումները,
28) աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը` դրանց բացակայության դեպքերում,
29) մարզպետին է ներկայացնում երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,
30) ներկայացնում է երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին` բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը,
31) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 14:58:53