Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Իրավաբանական բաժին

Իրավաբանական բաժնի պետ` Լեյլի Խաչատրյան

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 37 01   էլ. փոստ

 ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

   Բաժինն իր նպատակներին ու խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ուսումնասիրում է Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և առևտրային (բաժնետիրական) ընկերությունների տնօրենների ընդունած իրավական ակտերը, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում դրանք գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար.
2) ստուգում Է Մարզպետի որոշումների և Գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերի իրավաչափությունը.
3) մասնակցում է համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների, համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության իրականացման աշխատանքներին.
4) անհրաժեշտության դեպքում իրականացնում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների օրենսդրությանը հակասող իրավական ակտերի վերացման կամ կասեցման աշխատանքները.
5) վարում է իրավական ակտերի հաշվառման մատյանները` ըստ իրավական ակտերի տեսակների.
6) ապահովում է մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքների և մարզային ենթակայության կազմակերպությունների իրավական աջակցությունը.
7) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ապահովում է Մարզպետի աշխատակազմի շահերի ներկայացումը վարչական մարմիններում և դատարաններում:
8) ապահովում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը:
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
10) Գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
11) անհրաժեշտության դեպքում՝ Մարզպետի կամ Գլխավոր քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին, այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով վարչության առջև դրված նպատակների ու խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
12) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված նպատակներից ու խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
13) Մարզպետի աշխատակազմի նպատակների ու խնդիրների ապահովման համար իրականացնում է այլ գործառույթներ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36