Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան

ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(0223) 2-36-63, 2-73-37 0223 2 47 35

Կենսագրություն

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
15.10. 1976թ. ք․Հրազդան

Կրթություն
1983-1993թթ Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոց
1993-1998թթ. Տնտեսաիրավագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, իրավաբան-քրեագետ
2006-2007թթ. Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, իրավաբան

Աշխատանքային գործունեություն
1999-2000թթ. ՌԴ, ք․ Ուֆա «Բաշկիրստրոյ» ՓԲԸ շինհրապարակի ղեկավար
2000-2002թթ. «Նորիկ Տեր Գրիգորյան» ՍՊԸ տնօրենի տեղակալ
2003-2005թթ. ՌԴ, ք. Մոսկվա
2005-2007թթ. «Էներգոցանցշին» ԲԲԸ մատակարարման բաժնի ղեկավար
2007-2014թթ. «Հայկլեռշին» համահիմնադիր - նախագահ
2019-2020թթ. Արտաշատ ՋՕԸ փոխտնօրեն
2020-2021թթ. Առինջ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
11.01.2022թ. ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա

Այլ տվյալներ
1996-1998թթ ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում՝ պահեստազորի սպա
2016, 2018 և 2021 թվականներին առաջադրվել է Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու «Ելք», «Իմ քայլը» դաշինքների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ


 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ <<ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԳԻՐ

 Մարզպետի տեղակալը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում.

  • Քաղաքաշինության վարչություն
  • Հողաշինության և հողօգտագործման բաժին/մարզային հողային պետական տեսչություն
  • Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
  • Զարգացման, ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին
  • Զորահավաքային նախապատրաստության բաժին

բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի  կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի  նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի  ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և Գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1790-Ն որոշմամբ)

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:41:31