Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Մուշեղ Մանասյան

Մուշեղ Մանասյան

Մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223)2-47-32

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1963
թ., 16-ը մարտի. Կոտայքի մարզ ք. Հրազդան

Կրթություն
1970-1980
թթ.-Հրազդանի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց
1998-2005
թթ.-<<Եվրասիա>> միջազգային համալսարան,իրավագիտություն մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն
1986-1997
թթ - <<Հրազդանմաշ>> որպես տեխնիկ-նորմավորող,գործիքաշինական արտադրությունում պլանավորման բյուրոյի պետ,թիվ 2 գործիքաշինական արտադրամասի պետ

1997-1998թթ. -<<Շահեն Մեղրյան>> հիմնադրամ, իրավական հարցերով նախագահի տեղակալ

1998-1999թթ- ՀՀ  սոցապնախարարության  փախստականների և բնակչության տեղաշարժի վարչության  Կոտայքի մարզի ներկայացուցչության տնօրեն
1999-2002
թթ. – ՀՀ Կոտայքի մարզային  ընտրական հանձնաժողովի  նախագահի տեղակալ
2002-2007
թթ.- թիվ 25  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի  նախագահ
2005-2013
թթՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ՀՀ աշխատանքի պետական տեսչության Կոտայքի մարզի տարածքային կենտրոնի պետ
16.11.2015-21.04.2016
թթՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության Կոտայքի մարզային կենտոնի պետի տեղակալ

Կուսակցական պատկանելություն
Հայ Հեղափոխական Դաշնակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ <<ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԳԻՐ


Մարզպետն տեղակալը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 10:29:23