Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Համլետ Հայրապետյան

Համլետ Հայրապետյան

Մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-05-50

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1957թ., 20-ը հունիսի. Կոտայքի մարզ գ. Կամարիս

Կրթություն
1963-1973 թթ.-Կամարիսի միջնակարգ դպրոցը
1974-1980 թթ.-Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինության ֆակուլտետ
1975-1977թթ.- ԵՊԻ, Հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետ, մասնագիտացումը՝ քաղաքական և հասարակական աշխատող
1991-1993թթ. – Երևանի բիզնես դպրոց, մասնագիտացումը՝ բրոքեր և մենեջեր

Աշխատանքային գործունեություն
1982-1985թթ - <<Հայտրանսշին>> տրեստի թիվ 99 ավտոբազայի գլխավոր ինժեներ
1985թ. – Լուսակերտի փականքային իրերի գործարանի գլխավոր մեխանիկ
1985-1988թթ. –Աբովյանի շինանյութերի և շին. առարկաների կոմբինատի ավտոպարկի պետ
1991-1997թթ. - Աբովյանի պտուղբանջարեղենի մթերման և մանրամեծածախ առևտրի միավորման գրասենյակի տնօրեն
1996-1999թթ.- ՀՀ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Աբովյանի քաղխորհրդի և շրջխորհրդի պատգամավոր
1998-1999թթ. – ՀՀ Հարկային տեսչության, 4-րդ վարչության Կոտայքի տարածքային բաժնի պետ
1999-2000թթ.- Պետական եկամուտների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ
2000թ – Պետական եկամուտների նախարարության, օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ
2000-2001 թթ - <<Երևան քաղաքի տրանսպորտի վարչության կենտրոնական դիսպետչերական>> ՊՓԲԸ՝ գործադիր տնօրեն
2006-2008 թթ. -<<ՀԷՑ>> ՓԲԸ Գեղամա մասնաճյուղ, ընդհանուր հարցերով առաջին փոխտնօրենի տեղակալ:
2015 թ. փետրվարի 12-ից - Կոտայքի մարզպետի տեղակալ

Այլ տվյալներ
2009թ. – ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
2006թ. -ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է <<Վազգեն Սարգսյան>> մեդալով
2008թ. -ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է <<Անդրանիկ Օզանյան>> մեդալով
2012թ. -ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է <<ՀՀ Զինված ուժեր 20 տարի>> հոբելյանական մեդալով
2006թ. -ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով
2015թ. – պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով
2015 թ. – պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պատվոգրով
2016 թ. - ՀՀ ՊՆ շնորհակալագիր <<Մարտական պատրաստության, զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների>> համար
- Արցախյան ազատամարտի մասնակից
-ԵԿՄ վարչության անդամ, Կոտայքի մարզային վարչության փոխնախագահ
- ՀՀ Զինված ուժերի պահեստազորի սպա

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:


 

 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ <<ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԳԻՐ


Մարզպետն տեղակալը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-28 13:21:01