Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Վահագն Ոսկանյան

Վահագն Ոսկանյան

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ

(0223) 2-36-63, 2-73-37 (0223) 2-37-58

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
18. հոկտեմբերի. 1971թ., ք. Երևան

Կրթություն
1978-1988 թթ.-Երևանի թիվ 38 միջնակարգ դպրոց
1988-1994թթ – Երևանի բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը
1994-1997թթ- Ավդալբեկյանի անվան բժիշկների կատարելագործման ինստիտուտի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի կլինիկակական օրդինատորիան
1997-2000թթ- Ավդալբեկյանի անվան բժիշկների կատարելագործման ինստիտուտի ասպիրանտուրան

Աշխատանքային գործունեություն
1997-2004թթ – Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց՝ բժիշկ տրավմատոլոգ
2006-2014թթ- Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց՝ բժիշկ տրավմատոլոգ
2014 թ. նոյեմբերի 10-ի ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ:
2015թ. փետրվարի 2-ին նշանակվել է մարզպետի խորհրդական
2015 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք որդի:

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետը՝
ա)ապահովում է Մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
բ)ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և Մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
գ)մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
դ)մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
ե)իրագործում է պետական առողջապահական ծրագրերը, կազմակերպում մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը, օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը, վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
զ)Մարզի տարածքում համակարգում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ, կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
է)աջակցում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
ը)կազմակերպում և վերահսկում է Մարզային ենթակայության առողջապահական ընկերությունների շենքերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքների իրականացումը:
թ)համակարգում և հսկում է Մարզի տարածքում առողջապահական հիմնարկների` ՀՀ ԱՆ- ի կողմից կենտրոնացված գնումներով և հումանիտար օգնության կարգով հատկացված դեղամիջոցների, բժշկական նշանակության ապրանքների բաշխումը, ներմարզային վերաբաշխումը և վերահսկում է վերջիններիս նպատակային օգտագործումը.
ժ) վերահսկում է մոր և մանկան առողջության պահպանման ծառայության կազմակերպումը Մարզում.
ժա)վերահսկում է նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունների, զինկոմիսարիատներին կից գործող զորակոչային բժշկական հանձնաժողովների աշխատանքները՝ ըստ տարածաշրջանների.
ժբ)վերահսկում է Մարզի բնակչության առողջության առաջնային պահպանմանն ուղղված իմունոկանխարգելման ծրագրերի համալիր աշխատանքների իրականացումը .
ժգ)ապահովում է միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, նրա ենթակայության տակ գտնվող առողջապահական կազմակերպությունների հետ համագործակցությունը.
ժդ)ապահովում է կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպումը.
ժե)ապահովում և կազմակերպում է ՀՀ տուբերկուլյոզի դեմ պայքարի 2007- 2015թթ. ազգային ծրագրի աշխատանքները և իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում կազմակերպում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագիրը Մարզում.
ժզ)ուսումնասիրում է Մարզպետարանի ենթակայության առողջապահական ընկերությունների հաստիքային ցուցակները, ամենամյա ծախսերի նախահաշիվները, վերահսկում ծախսերի կատարումը ըստ նախահաշիվների, վճարովի սկզբունքով տրամադրվող բժշկական ծառայությունների ցանկը և դրանց սակագները, քննարկում վերջիններս և ներկայացնում Մարզպետի հաստատմանը.
ժէ)վերահսկում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առաջնային (ամբուլատոր-պոլիկլնիկական), ինչպես նաև դիսպանսերային բուժօգնության, կազմակերպման աշխատանքները.
ժը)կազմակերպում է Մարզպետարանի ենթակայության տակ գտնվող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների ատեստավորումը և թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթները, արդյունքների մասին հայտնում ՀՀ առողջապահության նախարարություն.
ժթ)ղեկավարում է հիվանդանոցային ծառայության որակի վերահսկման հանձնաժողովների աշխատանքները.
ի)վերահսկում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերը, մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, Մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը
իա)համակարգում և վերահսկում է <<Վարձատրվող հասարակական աշխատանքներ>> ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների կատարումը.
իբ)կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
իգ)ապահովում է սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների աշխատանքները.
իգ1)ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերի նյութերի նախապատրաստման և արձանագրությունների կազմման աշխատանքները.
իգ2)ապահովում է Մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքները.
իգ3)համակարգում է Մարզի հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքների կազմակերպումը.
իգ4)ապահովում է հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցման աշխատանքները.
իգ5)կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների քննարկմանը համապատասխան պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմիների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
իդ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իե)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
իզ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իէ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում իր Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իը)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իթ)Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
իժ)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լ)ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
լա)Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լբ)Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լգ)Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լդ)ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լե)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Վարչության պետն ունի Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-28 13:21:01