Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Սեդա Բաղդասարյան

Սեդա Բաղդասարյան

Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ

էլ. փոստ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-64-32

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1980 թ, 26. սեպտեմբերի . ք. Հրազդան

Կրթություն
1987-1997թթ.-Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան N 13 միջնակարգ դպրոց
1997-2002թթ.-Հրազդանի հումանիտար ինստիտուտի ֆինանսներ և վարկ ֆակուլտետ
2008-2011թթ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա <<Կառավարում (հանրային ֆինանսների կառավարում)>>

Աշխատանքային գործունեություն
2003-2008թթ.- Հրազդանի քաղաքապետարանի քարտուղարության բաժին` 2-րդ կարգի մասնագետ
2008-2010 թթ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի  ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետական և համայնքային բյուջեների կառավարման և վերահսկողության բաժին` առաջատար մասնագետ
2010-2012թ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի  ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժին` առաջատար մասնագետ
2012թ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժի պետ

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը
ՀՀ Քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) կազմակերպում է Մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերի կազմման և ամփոփման գործընթացը.
բ) վերահսկում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ամենամսյա ֆինանսավորման հայտերի նախապատրաստման և ֆինանսավորման գործընթացը.
գ) կազմակերպում է Մարզի համայնքների բյուջեների եկամուտների և ծախսերի կատարման վերաբերյալ տեղեկատվության, հաշվետվությունների վերլուծման և ամփոփման աշխատանքները.
դ) կազմակերպում է Մարզի համայնքների բյուջեների եկամուտները նվազեցնող ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները փոխհատուցելու և համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալների համար պահանջվող տեղեկատվության հավաքագրման, ստուգման և ամփոփման աշխատանքները.
ե)կազմակերպում է Մարզի համայնքներում ֆինանսական հսկողություն իրականացնելու գործընթացը.
զ) կազմակերպում է Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակների, տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվների, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի կազմման աշխատանքները.
է) համայնքների բյուջեի հաշվեկշռված լինելու դեպքում այդ գործընթացի նկատմամբ իրականացնում է իրավական հսկողություն.
ը) աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքների բյուջեների նախագծի նախապատրաստման ընթացքում
թ) համակարգում է կրթական ծրագրերի գծով կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները.
թա) ամփոփում, վերլուծում և առաջարկություններ է ներկայացնում Մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների վերաբերյալ .
թբ) ընթացիկ հսկողություն (դիտարկում) է իրականացնում մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից բյուջետային միջոցների նպատակային օգտագործման և հաստատված նախահաշիվների կատարման նկատմամբ.
թգ) իրականացում և ՀՀ Ֆինանսների նախարարություն է ներկայացնում հանրակրթական դպրոցների աշակերտների փաստացի թվաքանակի հիման վրա տվյալ տարվա բյուջետային հատկացումների վերաբաշխումն ու վերահաշվարկը.
թդ) համակարգում է մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տարեկան և եռամսյակային ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների` ըստ ծրագրերի ամփոփման և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքները.
թե) կազմակերպում է Մարզի համայնքների հողի հարկի և գույքահարկի հայտ-պահանջագրերի ամփոփման աշխատանքները.
թզ) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակման աշխատանքներին.
թէ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
թը)Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
թթ)ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժա) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժբ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժգ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժդ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժե) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժզ)Վարչության պետին, ըստ անհրաժեշության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժէ)Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված,  Գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ժը) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ժթ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:41:31