Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Մարտուն  Պողոսյան

Մարտուն Պողոսյան

Վարչատնտեսական բաժնի պետ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-05-15

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1960թ., 24-ը մարտի. ք. Հրազդան

Կրթություն

1967-1977 թթ.-Հրազդանի թիվ 1 դպրոց

1977-1981 թթ.- Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ, պատմա-աշխարհագրական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1982-1985թթ.-Հրազդանի ԹԻՎ 67 ՊՏՈՒ՝ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար

1985-1988թթ.-Հրազդանի թիվ 13 միջնակարգ դպրոց՝ տնօրենի տեղակալ

1988-1991թթ.-ՀԿԿ Հրազդանի  շրջկոմ՝ հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, քաղլուսկաբինետի վարիչ

1991-1996թթ.-Հրազդանի թիվ 2 դպրոցի տնօրեն

1996-2001թթ.-Կոտայքի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

2001-2002թթ.-Կոտայքի մարզպետարանի սոցիալական ապահովության վարչության պետ

2002-2009թթ.-Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ

2010թ.-Կոտայքի մարզպետարանի քարտուղարության վարչական տնտեսական բաժնի պետ

 Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
       ա) ապահովում է   վարչական շենքերի  շահագործումը և  ավտոտրանսպորտային միջոցների  սպասարկումը.
       բ) ապահովում է  էլեկտրաէներգիայի և  հեռախոսակապի  անխափան  մատակարարման  աշխատանքները.
       գ) ապահովում է Մարզպետի և պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող  արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման ֆինանսատնտեսական,  նյութատեխնիկական և տրանսպորտային  միջոցների  աշխատանքների  իրականացումը.
       դ) ապահովում է  Մարզպետարանի  գույքագրման աշխատանքները.
       ե) կազմակերպում է Մարզի խորհրդի նիստերի և Մարզպետի մոտ անցկացվող  խորհրդակցությունների   արձանագրումը.
       զ) կազմակերպում է Մարզի համայնքների հողի հարկի և գույքահարկի հայտ-պահանջագրերի` ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացման և համայնքներին բաշխելու գործընթացը.
       է) ապահովում է Մարզպետի տարեկան և այլ հաշվետվությունների, աշխատանքային ծրագրերի, ժամանակացույցերի, Մարզի խորհրդի նիստերի, Մարզպետի մոտ քննարկվող հարցերի, այլ խորհրդակցությունների նյութերի և արձանագրությունների, տեղեկանքների  տպագրման աշխատանքները.
      ը) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
      թ) Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
       ժ) Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու  վերաբերյալ.
       ժա) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
       ժբ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
       ժգ) Քարտուղարության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
       ժդ) Քարտուղարության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
       ժե) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
       ժզ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
       ժէ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
       ժը) Քարտուղարության պետին, ըստ անհրաժեշտության,  ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
       ժթ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված,  Գլխավոր քարտուղարի  գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների  պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
       ի) ըստ անհրաժեշտության ներկայացնում է  համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
       իա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
       Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-22 17:42:33