Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Կարեն Հովսեփյան

Կարեն Հովսեփյան

Սոցիալական ապահովության բաժնի պետի պաշտոնակատար

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-67-85

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

 

Կրթություն

 

Աշխատանքային գործունեություն


 ՀՀ Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ
 

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
    ա) վերահսկում  է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների ամենօրյա աշխատանքների կազմակերպումը.
    բ) կազմակերպում է  բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառումը,  բնակարանները սեփականության իրավունքով  նրանց  անհատույց հատկացնելու գործընթացը.
    գ) ընդունում է բնակարանի կարիք ունեցող զոհված և վիրավոր ազատամարտիկների փաստաթղթերը և սահմանված կարգով  ընթացք տալիս.
    դ) համայնքներում հսկողություն է սահմանում <<Վարձատրվող հասարակական աշխատանքներ>> ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների կատարման նկատմամբ.
    ե) իրականացնում է միջազգային կազմակերպությունների հետ նպատակային համագործակցություն համապատասխան ծրագրերի մշակման բնագավառում.
    զ) կազմակերպում է մարդասիրական օգնության բաշխումը և  հսկողություն է իրականացնում այդ ուղղությամբ.
    է) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.
    ը) հսկողություն է իրականացնում քաղաքացիների կողմից տրված դիմում-բողոքների կատարման ընթացքի վրա.
    թ) աջակցում է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին.
    ժ) կազմակերպում է  ժողովրդագրական տվյալների հավաքագրումը և ամփոփումը.
    ժա) իրագործում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերը, կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը,
    ժբ) վերահսկում է Մարզի տարածքում  սոցիալական   ապահովության  ոչ պետական կազմակերպությունների   գործունեության  համապատասխանությունը  օրենսդրությանը և աջակցում  սոցիալական  ապահովության  խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
    ժգ) կազմակերպում է  մարզային ենթակայության  սոցիալական  ապահովության   հաստատությունների շենքերի կառուցումը,  պահպանումն   ու շահագործումը.           
    ժդ) հաստատում է սոցիալական աջակցության խորհրդի անհատական կազմը, իրականացնում սոցիալական աջակցության խորհրդի գործունեությունը. 
    ժե) կազմակերպում է սոցիալական աջակցության  կարիք ունեցող  բնակչության հաշվառումը.
    ժզ) աջակցում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելուն.
    ժէ) համակարգում է  Մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերը, աջակցում   սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին` սոցիալական ծրագրեր իրականացնելիս.
       ժը) աջակցում է քաղաքացիներին  սոցիալական քարտ հատկացնելու հարցում
       ժթ) համակարգում է հաշմանդամների վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները. 
       ժթ1) սահմանված կարգով նախապատրաստում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստերի նյութերը և կազմում արձանագրությունները.
       ժթ2) մասնակցում է Մարզում հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների մշակման աշխատանքներին.
       ժթ3) կազմակերպում է Մարզի հաշմանդամների պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները.
       ժթ4) համագործակցում է հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ.
       ժթ5) ներկայացնում է առաջարկություններ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ընթացքում ծագած խնդիրների քննարկմանը համապատասխան պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմիների ներկայացուցիչներին մասնակից դարձնելու վերաբերյալ.
       ի) վերահսկողություն է իրականացնում  նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման և վճարման նկատմամբ.
    իա)մասնակցում է մուրացկանության և թափառաշրջության խնդիրների լուծման,  ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ այլ մարմինների կողմից  ծրագրերի իրականացման աշխատանքներին.
    իբ) աջակցում է կադրերի վերապատրաստման և վերավորակավորման աշխատանքների կազմակերպմանը.
    իգ) կազմակերպում է պետական նպաստների նշանակման,տրամադրման աշխատանքները.
    իդ)կազմակերպում է չզբաղված, աշխատանք փնտրող անձանց հաշվառման աշխատանքները.
    իե) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը.
    իզ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
    իէ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու  վերաբերյալ.
    իը) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
    իթ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
    իժ) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
    լ) Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
    լա) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
    լբ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
    լգ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
    լդ) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության,  ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
    լե) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված,  Գլխավոր քարտուղարի  գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների  պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
    լզ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է  համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
    լէ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
    Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57