Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Կոմիտաս Հունանյան

Կոմիտաս Հունանյան

Ներքի աուդիտի բաժնի պետ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-64-32

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1970թ., 03.նոյեմբերի. ՀՀ Կոտայքի մարզ,  գ.Մարմարիկ

Կրթություն

1978-1988թթ.-Մարմարիկի միջնակարգ դպրոց

1988-1993թթ.-Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն

08.03.1996թ.-22.06.1996թ.-Հրազդանի պրոֆտեխ ուսումնարան

1996-1998թթ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի ֆինանսական բաժին՝ 1-ին կարգի մասնագետ

1998-1999թթ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի ֆինանսական վարչության առաջատար մասնագետ

 1999-2002թթ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման  վարչության արդյունաբերության և առևտրի բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

 2002-2009թթ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետական և համայնքային բյուջեների կառավարման և վերահսկողության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

 2009թ.-ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման  վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ

2012թ- Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

ՀՀ Քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական


Անձնական տվյալներ

Ամուսնացած է ունի մեկ դուստր և երկու որդի

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) կազմում և Մարզպետի հաստատմանն է ներկայացնում ներքին աուդիտի իրականացման տարեկան ծրագիրը, հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը.
բ) յուրաքանչյուր աուդիտի համար մշակում և հաստատում է աուդիտորական առաջադրանք՝ նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տևողությունը և տրամադրված ռեսուրսները, աուդիտի տեխնիկան, տեսակն ու ծավալը.
գ) ապահովում է աուդիտի ավարտից հետո հաշվետվության կազմումը՝ նախապես այն քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ և տրամադրում Մարզպետին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին.
դ) ապահովում է ներքին աուդիտի տարեկան ծրագրից բխող միջոցառումների իրականացումը.
ե) կազմում և Մարզպետին է ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.
զ) կատարում է իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքների բաժանում ներքին աուդիտորների միջև.
է) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորների վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
ը) կազմակերպում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների աուդիտի աշխատանքները.
թ) ապահովում է աուդիտի ենթարկվող օբյեկտների հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ տեղ գտած անհամապատասխանությունների բացահայտումն ու ճշգրտումը.
ժ) գնահատում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեությամբ հաստատված ակտերի պահանջների անհամապատասխանությունը.
ժա) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին` մարզային ենթակայության կազմակերպություններում ֆինանսատնտեսական ստուգում իրականացնելու վերաբերյալ.
ժբ) գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների համապատասխանությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
ժգ) գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանահավատությունն ու ճշտությունը.
ժդ) գնահատում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը.
ժե) իրականացնում է Մարզպետարանի գործառույթների ռիսկերի բացահայտում և գնահատում.
ժզ) ներքին աուդիտի գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների՝ ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների.
ժէ) պահպանում է գաղտնիություն աուդիտի իրականացման ընթացքում կամ արդյունքում հայտնի դարձած տեղեկությունների վերաբերյալ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
ժը) իրավունք ունի աջակցություն ստանալ այն միավորների ղեկավարներից և աշխատակիցներից, որտեղ իրականացվում է աուդիտը, պատասխանատու աշխատակիցներից պահանջել աուդիտի համար անհրաժեշտ որևէ տվյալ.
ժթ) Մարզպետին ներկայացնում է զեկուցումներ աուդիտի իրականացման խոչնդոտների և խնդիրների վերաբերյալ.
ի) իրականացնում է Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործունեության մոնիթորինգ, վերլուծություն և ներկայացում առաջարկություններ.
իա) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրագործմանը.
իբ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
իգ) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
իդ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իե) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իէ) Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրրը.
իը) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իթ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
լ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լա) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լբ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատաս-խան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
լգ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լդ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-27 17:24:30