Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Զինավոր Սարգսյան

Զինավոր Սարգսյան

Աբովյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374222) 2-09-64

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1974թ., 20-ը դեկտեմբերի. ք. Բյուրեղավան

Կրթություն

1982-1992 թթ.-Բյուրեղավանի թիվ 1 դպրոց

1992-1997 թթ.- Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերություններ բաժին

Աշխատանքային գործունեություն

1999-2000թթ.-Աբովյանի ՍԾՏԳ՝ առաջին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ

2003թ-Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի ՍԾՏԳ՝ առաջատար մասնագետ, գործակալության պետ

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ  դասի խորհրդական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի

Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության  պետը`
ա/ ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը.
բ/առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին կամ նրա համապատասխան տեղեկալին` օրենքով, այլ իրավական ակտերով և Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ.
գ/սահմանում է Գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը,յուրաքանչյուր աշխատակցի տարածքը` ապահովելով հավասար ծանրաբեռնվածություն.
դ/ապահովում է Գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները.
ե/ հաստատում է նպաստի նշանակման, մերժման,դադարեցման,կասեցման կարգադրությունները,վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը.
զ/ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների /նրանց ընտանիքի / մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.
է/ապահովում է մարզպետի կարգադրությունների և ցուցումների ,ինչպես նաև մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների,ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնմում է աշխատակազմի ղեկավարին.
ը/առաջարկություններ է ներկայացնում մարզպետին Գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի,ինչպես նաև Գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
թ/ Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
ժ/Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու,վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժա/Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունները,իսկ դիմումների և բողոքների կապակցությամբ օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ.
ժբ/Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր,առաջարկություններ,եզրակացություններ,այլ փաստաթղթեր նախապատրաստելը,ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժգ/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագիրը.
ժդ/Աշխատակազմի ղեկավարին,ըստ անհրաժեշտության,ներկայացնում է առաջարկություններ`Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժե/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ  կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժզ/ Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ի/ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.
իա/իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման,տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
իբ/ իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ֆինանսական գործառույթներ և ստորագրում է համապատասխան հաշիվներից ելքագրման համար հիմնավորող փաստաթղթեր.
իգ/ատեստավորումից առնվազ երկու շաբաթ առաջ ներկայացնում է անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իդ/համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինողների մասին.
իե/ այլ մարմիններից ,պաշտոնատար անձանցից ստանում է Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իզ/Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցումներ և այլ գրություններ.
իէ/ ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իը/ իրականացնում է  օրենքով, այլ իրավական ակտերով և սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գործակալության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է  այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-15 14:43:44