Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

Նորայր Կարապետյան

Նորայր Կարապետյան

Չարենացավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374226)4-16-86

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1962թ., 01-ը հոկտեմբերի. ք. Չարենցավան

Կրթություն

1969-1979 թթ.-Չարենցավանի թիվ 1 դպրոց

1979-1984 թթ.-ՌԴ Վոլգոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտ, ավտոտրանսպորտի շահագործում ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1984-1990թթ.-Չարենցավանի Հաստոցաշինական Ա/Մ՝ տրանսպորտի բաժնի պետ, մատակարարման բաժնի ավագ ինժեներ

1990-1991թթ.-Չարենցավանի <<Ավտոտրանս>> Ա/Մ՝ քաղ. Պաշտպանության գծով ինժեներ

1993-2002թթ.-Չարենցավանի ՍԾՏԿ՝ գլխավոր տեսուչ, տնօրեն

2003թ.-Չարենցավանիի ՍԾՏԳ՝ գործակալության պետ

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ  դասի խորհրդական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր և  մեկ որդի

 

Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության  պետը`
ա)ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը.
բ)առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին կամ նրա համապատասխան տեղեկալին` օրենքով, այլ իրավական ակտերով և Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ.
գ)սահմանում է Գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը,յուրաքանչյուր աշխատակցի տարածքը` ապահովելով հավասար ծանրաբեռնվածություն.
դ)ապահովում է Գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները.
ե)հաստատում է նպաստի նշանակման, մերժման,դադարեցման,կասեցման կարգադրությունները,վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը.
զ)ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների (նրանց ընտանիքի) մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.
է)ապահովում է մարզպետի կարգադրությունների և ցուցումների ,ինչպես նաև մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների,ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնմում է աշխատակազմի ղեկավարին.
ը)առաջարկություններ է ներկայացնում մարզպետին Գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի,ինչպես նաև Գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
թ)Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
ժ)Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու,վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժա)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունները,իսկ դիմումների և բողոքների կապակցությամբ օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ.
ժբ)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր,առաջարկություններ,եզրակացություններ,այլ փաստաթղթեր նախապատրաստելը,ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժգ)Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագիրը.
ժդ)Աշխատակազմի ղեկավարին,ըստ անհրաժեշտության,ներկայացնում է առաջարկություններ`Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժե) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ  կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժզ) Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ի)ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.
իա)իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման,տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
իբ)իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ֆինանսական գործառույթներ և ստորագրում է համապատասխան հաշիվներից ելքագրման համար հիմնավորող փաստաթղթեր.
իգ)ատեստավորումից առնվազ երկու շաբաթ առաջ ներկայացնում է անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իդ)համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինողների մասին.
իե)այլ մարմիններից ,պաշտոնատար անձանցից ստանում է Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իզ)Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ ,տեղեկանքներ,հաշվետվություններ ,միջնորդագրեր, զեկուցումներ և այլ գրություններ.
իէ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իը/)իրականացնում է  օրենքով, այլ իրավական ակտերով և սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Գործակալության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է  այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-23 10:29:23