Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

Արտյուշ Պետրոսյան

Արտյուշ Պետրոսյան

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ

(0223) 2-36-63, 2-73-37 (+374223) 2-05-37

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

20.10. 1959թ. Վրաստանի Հանրապետություն, Ասպինձայի շրջան, գյուղ Դամալա

Կրթություն

1966-1976թթ. Դամալայի միջնակարգ դպրոց
1981-1985թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, բանասիրական ֆակուլտետ
1982-1984թթ. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, հասարակական գիտությունների լրագրության ֆակուլտետ
1988-1991թթ. Հասարակական քաղաքական գիտությունների համալսարան, Սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ`մշակութային աշխատանքների կազմակերպիչ մասնագիտությամբ
2018թ. Անցել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթաց՝ դրսեկությամբ ուսուցման եղանակով: Հաջողությամբ հանձնել է նշված դասընթացի ծրագրով նախատեսված ավարտական քննությունը և քննական հանձնժողովի որոշմամբ ստացել Սոցիալական աշխատողի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1985-1989թթ. Բյուրեղավանի թիվ 1 միջն. դպրոց`ուսուցիչ, փոխտնօրեն
1989-1992թթ. Բյուրեղավանի թիվ 3 միջն. դպրոց`փոխտնօրեն
1992-1993 թթ. Բյուրեղավանի քաղաքային մշակույթի տան տնօրեն
1993-1997թթ. Աբովյանի շրջգործկոմի շրջանային մշակույթի տան տնօրեն
1997-2002թթ. Բյուրեղավանի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի վարիչ
2002-2005 թթ. Աբովյանի պետական համալսարան, դասախոս
2005-2006թթ. Կրթության ազգային ինստիտուտ, վերապատրաստող դասախոս
2006-2010թթ. ՀՀ Կոտայքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
2011թ. ՀՀ Կոտայքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը
առաջին դասի խորհրդական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի
 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
    ա) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների, Մարզում գործող հանրակրթական դպրոցների և երեխաների խնամք  և պաշտպանություն  իրականացնող հաստատությունների, ոստիկանության և հասարակական կազմակերպությունների հետ.
    բ) իր լիազորությունների շրջանակներում ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից.
    գ) մասնակցում է ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության թեմաներով սեմինարների, գիտաժողովների.
    դ) ստուգում է խնամակալության և հոգաբարձության մարմիններից ստացված տեղեկատվության ճշտությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին.
    ե) կազմակերպում և ապահովում է  կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ուսումնասիրությունը, կարիքների գնահատման հիման վրա տալիս է եզրակացություն` երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն կամ խնամատար ընտանիք կամ որդեգրման հանձնելու մասին.
    զ) համակարգում է Մարզում գործող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական բազան.
    է) կազմակերպում  է Մարզում կանանց հիմնահարցերի ուսումնասիրումը,  դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
    ը) կազմակերպում և ղեկավարում է  կանանց սոցիալական պաշտպանության նոր մեխանիզմների մշակումը և իրականացումը.
    թ) կազմակերպում և ղեկավարում է Մարզում գենդերային հիմնահարցերի ուսումնասիրումը, դրանց  լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը.
    ժ) կազմակերպում և ղեկավարում է Մարզում կանանց առուվաճառքի (թրաֆիկինգի) հիմնահարցերի  ուսումնասիրումը, դրանց  լուծմանն ուղղված ծրագրերի մշակումը
    ժա) ապահովում է  Մարզում կանանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.
    ժբ) կազմակերպում և ղեկավարում է Մարզում Հայաստանի Հանրապետությունում  կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը.
    ժգ) Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսումնասիրման և կարիքների գնահատման հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմին է ներկայացնում եզրակացություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին մանկատուն (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), կամ երեխաների գիշերօթիկ խնամքի հաստատություն կամ խնամատար ընտանիք տեղավորելու մասին.
    ժդ) բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի գնահատման արդյունքների եզրակացության հիման վրա ներկայացնում է վկայագրման` երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը  և տալիս տեղեկատվություն երեխայի ծնողին (կամ խնամակալին) գործող ուսումնական հաստատությունների վերաբերյալ
    ժե) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է  մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած անչափահասների տեղավորման հետ կապված կողմնորոշման խնդիրները, պաշտպանում  անչափահասների իրավունքներն ու շահերը.
    ժզ) պարբերաբար լուսաբանում, ներկայացնում է Մարզի ընտանիքի, կանանց և երեխաների ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները` զանգվածային լրատվամիջոցներով.
    ժէ) Ներկայացնում է առաջարկություն Մարզպետին  կամ նրա համապատասխան տեղակալին` ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված մարզային և տեղական նշանակության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման  վերաբերյալ.
    ժը)  կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում  գտնվող երեխաների ուսումնասիրության, կարիքների գնահատման, դեպքի վարման, սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներ.
    ժթ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի որդեգրել ցանկացող անձին` որդեգրման հնարավորության մասին եզրակացություն.
    ի) ներկայացնում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխային մանկատուն կամ երեխայի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն տեղավորելու  մասին եզրակացությունը.
    իա) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձին` խնամատար ծնող դառնալու հնարավորության մասին եզրակացությունը.
    իբ) ապահովում է Մարզում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությունը.
    իգ) ապահովում է Մարզում ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացումը.
    իդ) ապահովում է Մարզում ընտանիքի, կանանց և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց կատարումը.
    իե) ապահովում է հանրակրթական դպրոցից դուրս մնացած, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը.
    իզ) ապահովում է  այն երեխաների հաշվառումը, որոնց որդեգրման համար օրենքով սահմանված կարգով ծագել են իրավական հիմքեր.
    իէ) ապահովում է տեղեկատվական բազայում կյանքի դժվարին իրավիճակում  գտնվող երեխաների հաշվառումը,
    իը) ապահովում է  երեխա որդեգրելու համար դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը.
    իթ) երեխային մանկատանը տեղավորելու մասին եզրակացության մեկ օրինակը ներկայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմին (բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը), իսկ մյուս օրինակը և նախատեսված փաստաթղթերը` նախարարություն.
    իժ) մանկատանը ժամանակավոր տեղավորվող երեխայի ծնողներին նախազգուշացնում է այն մասին, որ եթե երեխային մանկատանը տեղավորելու հիմքերը վերանալուց հետո նրանք խուսափեն իրենց երեխային ընտանիք վերադարձնելուց, ապա երեխան կարող է հանձնվել որդեգրության, խնամակալության կամ խնամատար ընտանիք` օրենքով սահմանված կարգով.
    լ) գիշերօթիկ հաստատությունում տեղավորվող երեխայի ծնողներին գրավոր նախազգուշացնում է այն մասին, որ եթե նրանք խուսափեն իրենց երեխային այցելել  կամ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում երեխային ընտանիքում պահել, ապա երեխան կարող է տեղափոխվել մանկատուն կամ հանձնվել ընտանիք` դաստիարակության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց ծնողներին լրացուցիչ տեղեկացնելու.
    լա) քաղաքացուց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպում է  այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն և կազմում  համապատասխան ակտ.
    լբ) յուրաքանչյուր ամիս  նախարարություն  ներկայացնում է երեխային պահելու համար նախատեսված դրամական միջոցների և խնամատար  ծնողների վարձատրության համար անհրաժեշտ միջոցների ստացման հայտ-պահանջագիրը.
    լգ) կազմում և նախարարություն է ներկայացնում  Մարզպետի կողմից հաստատված նախորդ ամսվա  համար խնամատար ընտանիքին  տրամադրված դրամական միջոցների վերաբերյալ կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին հաշվետվությունը`ըստ խնամատար ընտանիքների.
    լդ) ներկայացնում է Մարզպետին` երեխայի իրավունքների պաշտպանության գործունեության մասին տարեկան հաշվետվություն.
    լե) կազմակերպում և համակարգում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների ուսումնասիրությունը, կարիքների գնահատումն ու անհատական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
    լզ) մասնակցում է Մարզի զարգացման ծրագրի  մշակմանը և կազմմանը և իրագործմանը.
    լէ) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
    լը) Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
    լթ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
    լժ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
    լի) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
    խ) Գլխավոր քարտուղարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
    խա) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
    խբ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
    խգ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
    խդ) Գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
    խե) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
    խզ) ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
    խէ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
    Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27