Կոտայքի մարզպետի աշխատակազմ
    <description>Կոտայքի մարզպետի աշխատակազմ</description>
      <description><![CDATA[  Նաիրի խոշորացված համայնք կատարած ճանաչողական այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն այցելել է նաև Եղվարդ, Պռոշյան, Քասախ և Զովունի բնակավայրեր։
 Եղվարդում մարզպետը շրջել է համայնքային միջոցներով վերանորոգված զբոսայգում, ինչպես նաև ծանոթացել հարակից փողոցների ասֆալտապատման աշխատանքներին, որոնք իրականացվել են ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում։
 Պռոշյանում Լիլիթ Ստեփանյանն այցելել է դպրոց, շրջել դասասենյակներում, պատասխանատուների ... ]]></description>
      <description><![CDATA[  Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ, որը վարել է մարզպետ Լիլիթ Ստեփանյանը։
 Նախ ամփոփվել են նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման արդյունքները, այնուհետև անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին և առաջնահերթություններին:
 Օրակարգում ՀՀ պետական բյուջեով և Կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն են: 
Մարզպետը հետաքրքրվել է մի շարք ծրագրերի իրականացման ընթացքից։
 Լիլիթ Ստեփանյանը պատասխանատու ... ]]></description>
      <description><![CDATA[  Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ' տեղում ծանոթանալու ՀՀ պետական բյուջեով, Կառավարության սուբվենցիոն ծրագրերով և համայնքային միջոցներով իրականացված աշխատանքներին։
 Ճանաչողական առաջին այցը Նաիրի խոշորացված համայնքում էր։
 Համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, մարզպետի խորհրդականներ Ստեփան Բաղդասարյանի, Հասմիկ Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի ... ]]></description>
      <description><![CDATA[  Կոտայքի մարզում ընթանում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլերը:
 Ինչպես միշտ, խաղերն ընթանում են մարզի 4 տարածաշրջաններում. Հրազդանում և Չարենցավանում դրանք արդեն ավարտվել են:
 1-ին տարիքային խմբում մարզային փուլին կներկայանան Բջնիի և Սոլակի միջնակարգ դպրոցների, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Հրազդանի թիվ 5 հիմնական և Բջնիի ... ]]></description>
      <description><![CDATA[  Երևանում անցկացված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, պաշտոնապես ավարտվել է, սակայն այս կարևոր իրադարձության մասին դեռ երկար կխոսվի:
 Այն իր ծավալով աննախադեպ էր: 12 օր շարունակ մարզի համայնքները, ըստ նախապես մշակված օրակարգի, ներկայացրել են իրենց համայնքի կենսաբազմազանությունը, ինչպես նաև նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության առանձնահատկությունները:
 Կոտայքի մարզի տաղավար են ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
 Մարզպետն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ «Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին»՝ հանձնարարելով ձևավորել մարզի շահառու ընտանիքների ամբողջական ցանկ՝ ծրագրին մարզի համապատասխան ընտանիքների ընդգրկվածությունն ... ]]></description>
      <description><![CDATA[ Կոտայքի մարզի համայնքների հարգելի՛ ղեկավարներ, ավագանու անդամներ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրվա առթիվ։
Համայնքների զարգացումը, բնակիչների բարեկեցությունը և կյանքի որակի շարունակական բարելավումը մեր ընդհանուր պատասխանատվությունն ու առաջնահերթությունն են։ 
Հավատացնում եմ, որ որպես Կոտայքի մարզպետ` իմ լիազորությունների շրջանակում լինելու եմ մարզի բոլոր համայնքների և տեղական ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Կոտայքի մարզ։
 Նախարարը Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ նախ ծանոթացել է Արզնի-Նոր Գեղի 6.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։
 Այնուհետև այցելել են Հ-4, Երևան-Եղվարդ- Արագյուղ - Հարթավան - /Մ-3/ հանրապետական նշանակության ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցում մասնակցել է վերանորոգված, կահավորված և ժամանակակից տեխնիկայով վերազինված համակարգչային դասասենյակի բացմանը:
Ծրագիրն իրականացվել է ֆրանսիական «Ռենեսանս Արմենիա» և «Թիչ Էյդ»  հասարակական կազմակերպությունների աջակցությամբ։
 Բացման արարողությանը ներկա էին «Ռենեսանս Արմենիա» ընկերության նախագահ Նաիրա Զորոյանը, ՀՀ Կոտայքի մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, մարզպետի աշխատակազմի ... ]]></description>
      <description><![CDATA[  Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն այսօր առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ ծանոթանալով նրանց գործունեությանն ու իրականացվող աշխատանքներին։
  Հանդիպման ընթացքում մարզպետն ընդգծել է թիմային աշխատանքի, փոխվստահության և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ պատրաստ է աշխատել միասնական և գործընկերային մթնոլորտում՝ համատեղ ջանքերով ապահովելով լավագույն արդյունքներ։
 Անդրադարձ ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետի աշխատակազմին և Կոտայքի մարզի համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին։
 Նախարարը շնորհավորել է տիկին Ստեփանյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում։
 Նախարարն ընդգծել է, որ Լիլիթ Ստեփանյանը Կոտայքի մարզից է, լավ է ճանաչում մարզը և քաջատեղյակ է առկա խնդիրներին, և վստահություն ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ կառավարության որոշմամբ Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ 
 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անունից շնորհավորել է նորանշանակ մարզպետին՝ մաղթելով հաջողություններ։
 ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը ևս շնորհավորում է նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին և նոր առաքելությունն իրականացնելու ճանապարհին մաղթում հաջողություններ։  ]]></description>
      <description><![CDATA[  Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանը Նաիրի համայնքում ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած PROFAL ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը:
 Ալյումինե դռների և պատուհանների արտադրող PROFAL ընկերությունը Նաիրի համայնքի արդյունաբերական տարածքում կառուցել է ապակու մշակման նոր գործարան։ Այն կառուցվել է հիմքից՝ եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին համապատասխան։
 Իրականացվել ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստում կայացած որոշմամբ շուրջ 2 մլրդ. 71 մլն. դրամ է հատկացվել մարզերի 15 համայնքների 26 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար:
Կոտայքի մարզում համաֆինանսավորվող 4 ծրագրերն են՝
    Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքային բնակավայրի «Արև» մանկապարտեզի վերանորոգում և բակային տարածքի բարեկարգում։ Աշխատանքների 65 %-ը կատարված ... ]]></description>
      <description><![CDATA[ Կոտայքի մարզում ավարտվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման համայնքային փուլերը:
 Մրցումներն անցկացվել են հրաձգություն, շախմատ, բազկամարտ, ֆուտզալ, հնգամարտ մարզաձևերում:
 Թեժ և համառ խաղերի արդյունքում մարզի 4 տարածաշրջաններից լավագույն արդյունքներ գրանցած դպրոցների թիմերն այժմ պայքարում եմ մարզային փուլում:
  Մարզային ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանի գլխավորությամբ անցկացվել է Մարզի խորհրդի հերթական նիստ՝ մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
 Օրակարգի առաջին հարցով առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Անուշ Ղահրամանյանը ներկայացրել է մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական հաստատություններում իրականացվող աշխատանքների ծավալը՝ անդրադառնալով նաև այդ գործընթացում համայնքների ներգրավվածությանն ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանն ընդունել է Ֆրանսիայի Ռուասի Պեի դը Ֆրանս համայնքային միավորման պատվիրակությանը՝ նախագահ Պասկալ Դոլլի գլխավորությամբ։
 Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը, ֆրանսիական պատվիրակության անդամներ՝ Ֆրանսիայի Էկուան քաղաքի քաղաքապետ, Ապակենտրոնացված համագործակցության հարցերով պատասխանատու և խորհրդական Կատրին Դելբրան, Առնուվիլ ... ]]></description>
      <description><![CDATA[  Կոտայքի մարզում ավարտվել է 2026 թվականի նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլը:
 Թիմային աշխատանքի, ուժեղ կամքի և համարձակ պայքարի արդյունքում Կոտայքի մարզը եզրափակիչ փուլում ներկայացնելու իրավունք է ստացել Զառի միջնակարգ դպրոցի հավաքական թիմը:
 Հաջողություն ենք մաղթում Զառի միջնակարգ դպրոցին և լիահույս ենք, որ հանրապետական փուլում մարզը կգրանցի լավագույն ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ։
 Խորհրդակցության ընթացքում քննարկվել է կառուցվող, հիմնանորոգվող և վերանորոգվող 500 մանկապարտեզների և նախակրթարանների ծրագրի ընթացքը։
 Նախարարը աշխատանքների ժամկետների պահպանման և իրականացվող աշխատանքների որակի ապահովման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ։  ]]></description>
      <description><![CDATA[  Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի արվեստի դպրոցում ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված ցուցադրություն կիրականացվի։
 Հունական համայնքին նվիրված ցուցադրության շրջանակում կներկայացվի ռեժիսոր Թեո Անգելոպուլոսի «Հավերժություն և մեկ օր» (1998) ֆիլմը։
 Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Տանիքը՝ Հայաստան» ծրագրի շրջանակում:
 Ֆիլմը պատմում ... ]]></description>
      <description><![CDATA[  Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝ «Համայնքների կողմից իրավական ակտերի մշակման առանձնահատկությունները» թեմայով:
 Մարզային քննարկումը նախաձեռնվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության, «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի հետ համատեղ՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ:
 Մասնակցել են Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ և մասնագետներ, ինչպես նաև մարզի համայնքապետարանների աշխատակազմերի ղեկավարներ, համապատասխան ... ]]></description>
      <description><![CDATA[ Սիրելի' ուսուցիչներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Ուսուցչի աշխատանքն առանձնահատուկ պատասխանատվություն և նվիրում պահանջող առաքելություն է, որի կարևորագույն արդյունքը կրթված, գիտակից և արժեհամակարգ ունեցող սերնդի ձևավորումն է։ Ձեր մասնագիտական նվիրվածությամբ և ամենօրյա հետևողական աշխատանքով դուք կարևոր ներդրում եք ունենում մեր երկրի կրթական առաջընթացի գործում։
Առանձնահատուկ շնորհավորում եմ Կոտայքի մարզի բոլոր ... ]]></description>
      <description><![CDATA[ Հոկտեմբերի առաջին կիրակի օրը Հայաստանում նշվում է որպես Ազգային փոքրամասնությունների օր։ 
Այս առիթով ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի և, մասնավորապես, Կոտայքի մարզի ազգային փոքրամասնությունների բոլոր ներկայացուցիչներին։
Հայաստանի Հանրապետությունում  դարեր շարունակ հայերի հետ կողք կողքի բնակվել և բարեկամություն են արել տարբեր ժողովուրդներ։
Ազգային փոքրամասնություններն իրենց ինքնատիպ մշակույթով, լեզվով, ավանդույթներով և հոգևոր արժեքներով մեր ... ]]></description>
      <description><![CDATA[  Մարզի 15 դպրոցների շուրջ 60 աշակերտներ հոկտեմբերի 1-ին Աբովյանում կայացած «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մարզային մրցաշարի ընթացքում պայքարել են լավագույնի կոչմանն արժանանալու համար:
Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբով:
1-ին տարիքային խմբի հաղթողներն են՝
✅ Երվանդ Սարդարյան՝ Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց
✅ Մարիա Լազարյան՝ Նոր Գեղիի թիվ 1 միջնակարգ դպրոց
      <description><![CDATA[  Կոտայքի մարզում ավարտվել են 2026 թվականի նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի համայնքային փուլերը, որին մասնակցության իրավունք են ունեցել մարզի ավագ և միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը:
 Կանոնակարգի համաձայն, խաղերն անցկացվել են մարզի 4 տարածաշրջաններում, և լավագույն ցուցանիշներ գրանցած չորս դպրոցներ՝ Հրազդանի թիվ 13 ավագ, Զառի, Ֆանտանի և Քասախի թիվ ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Կոտայքի մարզպետի աշխատակազմում կազմակերպել էր աշխատանքային հանդիպում 2027 թվականի հունվարի 1-ից արգելվող պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա պլաստիկ արտադրանքի արգելքի և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից անվտանգ այլընտրանքային ապրանքների վերաբերյալ: 
 Քննարկմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արմեն Հակոբյանը, վարչության մասնագետներ, մարզի համայնքների ... ]]></description>
      <description><![CDATA[  ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
 ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 1-ին ծառայություններ կմատուցվեն`
    ժամը 10։30-16:00
Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ:
 Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։
Վարորդական իրավունքի ու ... ]]></description>
      <description><![CDATA[  Դպրոցահասակ երեխաների շրջանում լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը, որին արդեն երկրորդ տարին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նաև Կոտայքի մարզը:
 Այս տարի մրցաշարի Կոտայքի մարզային փուլը կանցկացվի հոկտեմբերի 1-ին Աբովյան քաղաքում:
 Նշենք, որ մրցաշարին կմասնակցեն Կոտայքի մարզի 15 դպրոցներից շուրջ 60 աշակերտներ:
Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմն ակտիվորեն նախապատրաստվում է հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվեցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:
 Մասնավորապես, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունը կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ համատեղ համագործակցում է մարզի բոլոր համայնքապետարանների հետ, որպեսզի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսվող Կանաչ գոտու տաղավարում ... ]]></description>
      <description><![CDATA[  Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանը:
 Ոլորտային պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են աշխատանքային առաջնահերթությունները, մասնավորապես, քաղաքաշինության, կրթության և տարածքային կառավարման ոլորտներին առնչվող մի շարք կարևոր հարցեր։
 Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող, ինչպես նաև պետական բյուջեի ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետի խորհրդական Մհեր Գևորգյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը աշխատանքային այցով Աբովյան համայնքի Պտղնի և Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն բնակավայրերում էին։ 
 Վերջիններս նախ շրջել են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը և քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը շրջայց են կատարել Հրազդանի թիվ 2 հիմնական, Հրազդանի թիվ 7 և Ջրառատի միջնակարգ դպրոցներ:
 Առաջին կանգառը ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ,Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով ... ]]></description>
      <description><![CDATA[ Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։
Անկախությունը հայ ժողովրդի պատմական ձեռքբերումն է, բայց միաժամանակ՝ մեր ամենօրյա պատասխանատվությունը՝ ամուր, զարգացած, խաղաղ և հարատև պետություն կառուցելու համար։ Հարատև պետության գաղափարը պետք է լինի մեր բոլորի ամենօրյա աշխատանքի, միասնականության և պատասխանատվության առանցքում։ 
Այսօր առավել քան երբևէ կարևոր է գիտակցել, որ հարատև ... ]]></description>
      <description><![CDATA[  Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքներ գրանցած 22 թիմեր՝ ընդհանուր 66 մասնակցով։ 
 Մրցաշարին հետևել և պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Սեդրակյանին և վարչության ծառայողների։
 Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ Հարություն Ալեքսանյանը։
Հայկ Մկրտչյանը ողջունել է ներկաներին և փրկարար ծառայության աշխատակիցների հետ քննարկել ոլորտային հարցեր։ ... ]]></description>
      <description><![CDATA[ Սեպտեմբերի 4-ին Հայաստանում նշվում է Փրկարարի մասնագիտական տոնը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր փրկարարներին և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներին։
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու ձեր բացառիկ առաքելությունն ու այն մեծ պատասխանատվությունը, որը պատվով իրականացնում եք' հանուն մարդկային կյանքերի փրկության և անվտանգ միջավայրի պահպանման։
Փրկարարի աշխատանքը ոչ միայն մասնագիտական ... ]]></description>
      <description><![CDATA[ Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ ծնողներ, սրտանց շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին նոր նպատակների, ձեռքբերումների և կարևոր բացահայտումների սկիզբ է: Այս օրն առանձնահատուկ հուզմունքով են դիմավորում հատկապես առաջին դասարանցիները, ովքեր առաջին անգամ են բացում դպրոցի դռները և մուտք ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանը և մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի հետ այցելել են Մեղրաձոր և Արտավազ բնակավայրեր՝ դիտարկելու ՀՀ պետական բյուջեով ընթացող շինարարական աշխատանքները:
 Նրանց ուղեկցել են մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանն աշխատանքային շրջայց են կատարել ՀՀ պետական բյուջեով իրականացվող շինարարական օբյեկտներում: 
 Այս պահին ՀՀ պետական բյուջեով՝ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ հիմնանորոգվում է Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի միջնակարգ դպրոցը:Ծրագրի պայմանագրային արժեքը 366 մլն. դրամ ... ]]></description>
      <description><![CDATA[  Մասնակցային բյուջետավորման գործընթացի փայլուն օրինակ Աբովյան համայնքում
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանի և Աբովյան համայնքի պատասխանատու այլ պաշտոնյաների հետ մասնակցել է Արամուսի մշակութային կենտրոնի բացման արարողությանը: 
 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում ... ]]></description>
      <description><![CDATA[ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը, որն այս տարի կանցկացվի ապրիլի 25-ին։
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան ՀՀ 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով։ Միջոցառումները կիրականացվեն 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։
Կրթություն. ՀՀ բոլոր դպրոցներում սովորողները կիրականացնեն ... ]]></description>
      <description><![CDATA[ Հարգելի՛ քաղաքացիներ,
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 23-ին ծառայություններ կմատուցվեն
    ժամը 10։00-16:00
    Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ:
Շրջիկ սպասարկման շրջանակում ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին և դեսպանատան քաղաքական ու տնտեսական հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանին:
 Հանդիպմանը ներկա էիև նաև մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:
 Մարզի ղեկավարը ողջունել է հյուրերին Կոտայքի մարզ ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզում մեկնարկել է 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը:
 Հրազդանի և Չարենցավանի տարածաշրջաններում արդեն ավարտվել են համայնքային խաղերը, որոնց արդյունքում մարզային փուլի ուղեգրեր են նվաճել Հրազդանի թիվ 11 հիմնական, Քաղսիի միջնակարգ, Չարենցավանի թիվ 6, Չարենցավանի թիվ 5, Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցների թիմերը:
Խաղերը շարունակվում են Նաիրիի ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի, Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանի, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պատասխանատուների և GIZ միջազգային կազմակերպության, Հրազդանի շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական քննարկումն է անցկացրել:
 Օրակարգում Հրազդանի կոյուղու ցանցի ... ]]></description>
      <description><![CDATA[ ՀՀ Կոտայքի մարզում ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի խաղերը, որին մասնակցել են 5-9-րդ և 10-12-րդ տարիքային խմբերի շուրջ 55 դպրոցական թիմեր:
 Չարենցավանի, Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի խաղերի արդյունքում յուրաքանչյուր տարածաշրջանից 3-ական թիմեր հնարավորություն են ստացել մասնակցելու առաջիկա մարզային փուլին:
 Մարզային փուլի խաղերը կկայանան ապրիլի 6-ին և 7-ին՝ ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժնի պետ Լիլիթ Պալյանի, ոլորտային պատասխանատուների, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների վարչության հողաշինության բաժնի պետ Գուրգեն Ավետիսյանի, վարչության մասնագետների, ինչպես նաև մարզի բոլոր համայնքապետարանների ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:
 Հանդիպման օրակարգում ... ]]></description>
      <description><![CDATA[  Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ծրագրի 2026 թվականի պայմանների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի իրազեկման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում կազմակերպել էր իրազեկման հանդիպում, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության, համայնքապետարանների ոլորտային պատասխանատուները, վարչական ղեկավարները, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները:
 Ներկայացվել են ոլորտային ... ]]></description>
      <description><![CDATA[  ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտականի, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի հետ  Մեղրաձորում մասնակցել է Ճապոնիայի դեսպանատան և «Հուսո Լույս» հասարակական կազմակերպության միջև հուշագրի ստորագրման արարողությանը: 
 Ճապոնիայի դեսպանատան, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի, Ծաղկաձորի համայնքապետարանի և Սպիտակի «Հուսո Լույս» հասարակական կազմակերպության սերտ համագործակցության արդյունքում առաջիկայում Մեղրաձորի ... ]]></description>
      <description><![CDATA[ Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր,
ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է արժևորելու հայ կնոջ անգնահատելի դերակատարությունը ընտանիքում, ինչպես նաև հասարակական կյանքում և մեր պետության զարգացման ճանապարհին։ 
Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր ազգային արժեքների պահապանը, ընտանեկան ջերմության ու հոգատարության խորհրդանիշը։
Մաղթում եմ Ձեզ ... ]]></description>