Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կայացել է ասմունքի Կոտայքի մարզային մանկապատանեկան մրցույթ-փառատոնը

Կայացել է ասմունքի Կոտայքի մարզային մանկապատանեկան մրցույթ-փառատոնը 18.12.2023

 ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում նոյեմբեր ամսին կազմակերպվել և անց են կացվել բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին նվիրված ասմունքի մանկապատանեկան մարզային մրցույթ-փառատոնի տարածքային փուլերը, որին մասնակցել են մարզի դպրոցներից ընդգրկված կրտսեր և ավագ տարիքի 144 ասմունքողներ. մարզային փուլի ուղեգրեր էին նվաճել 27-ը:  «Ինպե ՜ս եմ քեզ սիրում, երկիր» խորագրով ասմունքի մանկապատանեկան...

Մոսկվայում տեղի է ունեցել «Էկոհամայնք» միջազգային ֆորումը

Մոսկվայում տեղի է ունեցել «Էկոհամայնք» միջազգային ֆորումը 15.12.2023

 Դեկտեմբերի 1-3-ը Մոսկվայում տեղի է ունեցել «Էկոհամայնք» միջազգային ֆորումը, որը կազմակերպել էր Էկո-կամավորական կազմակերպությունների միությունը և ECA շարժումը։  Միջոցառման ժամանակ միավորվել են Էկո-առաջնորդներ Ռուսաստանի 60 մարզերից և յոթ այլ երկրների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից, Տաջիկստանից և Ղազախստանից։ ՀՀ-ից ներկա էր Հրազդանում գործող «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» բարեգործական ՀԿ-ի գործադիր...

Առողջապահության ոլորտի կարևոր իրազեկում

Առողջապահության ոլորտի կարևոր իրազեկում 14.12.2023

Բժշկական որևէ կենտրոնում թե՛ մասնավոր, թե՛ պետական, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369), դիմե՛ք բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովին: Առողջապահության նախարարությունն անկախ փորձագետներից կազմել է հանձնաժողով, որը քննում է ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174833):...

Սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավանում հիմքից կառուցվում է մարզադպրոց

Սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավանում հիմքից կառուցվում է մարզադպրոց 30.11.2023

Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Բյուրեղավան համայնքում մարզադաշտի հարևանությամբ հիմքից կառուցվում է ժամանակակից լուծումներով մարզադպրոց. ծրագիրն ուղղված է սպորտային կյանքի աշխուժացմանը։  Շինարարական աշխատանքները սկսվել են հունիսից և այս պահին էլ ակտիվորեն ընթանում են. կառուցվում են մոնոլիտե սյուներ և հեծաններ։ Նոր կառուցվող մարզադպրոցը, համաձայն նախագծի, ունենալու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմաններ, գործելու են տարբեր մարզաձևերի խմբակներ:...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզի Խորհրդի նիստ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզի Խորհրդի նիստ 29.11.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անց է կացրել Մարզի Խորհրդի հերթական նիստ մարզի համայնքների ղեկավարների և Կոտայքի մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների մասնակցությամբ:  Նիստի օրակարգի առաջին կետով քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ներկայացրել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին:  Ներկայացվել է նաև 2024 թվականի սուբվենցիոն...

Կոտայքի մարզպետը Կապուտանում մասնակցել է ֆուտբոլի մարզադաշտի բացմանը

Կոտայքի մարզպետը Կապուտանում մասնակցել է ֆուտբոլի մարզադաշտի բացմանը 27.11.2023

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ակունք համայնքի Կապուտան բնակավայրում մասնակցել է ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությանը:  Մարզադաշտը կառուցվել է Անդրանիկ Գրիգորյանի մեկենասությամբ և Ակունքի համայնքապետարանի հետ համագործակցությամբ. աշխատանքները մեկնարկել են 3 ամիս առաջ:  Բացման արարողությանը ներկա են եղել Անդրանիկ Գրիգորյանը, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, Կապուտանի վարչական ղեկավար Արտակ Գալստյանը, շինարարական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36