Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի ծննդատներում ծնվել է 176 երեխա

Կոտայքի մարզի ծննդատներում ծնվել է 176 երեխա 04.02.2021

 Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում գրանցվել է 174 ծնունդ (որից 2-ը զույգ)՝ 88 տղա և 88 աղջիկ:  Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների` Չարենցավանի ծննդատուն՝ 20 ծնունդ Նաիրիի ծննդատուն՝ 16 ծնունդ Աբովյանի ծննդատուն՝ 83 ծնունդ (որից 2-ը զույգ) Հրազդանի ծննդատուն՝ 55 ծնունդ:  

Մեկնարկում են տարեցների հանրապետական խաղերը:

Մեկնարկում են տարեցների հանրապետական խաղերը: 03.02.2021

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն, տարեց բնակչության առողջության ամրապնդման, ակտիվ հանգստի կազմակերպման, առողջ կենսակերպի գաղափարների տարածման նպատակով 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելու են տարեցների հանրապետական խաղերը՝ նարդի (կարճ), շախմատ, շաշկի, բասկետբոլ (գնդակի նետում զամբյուղ) և դարթս մարզաձևերից:  Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր տարեցները:  Խաղերի 1-ին փուլը անց է կացվելու...

Բյուրեղավանի Ջրաբեր բնակավայրում անց է կացվել 3,5 կմ երկարության խմելու ջրի նոր ջրագիծ

Բյուրեղավանի Ջրաբեր բնակավայրում անց է կացվել 3,5 կմ երկարության խմելու ջրի նոր ջրագիծ 02.02.2021

  Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր բնակավայրում ավարտվել է ՀՀ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրի բարձր ճնշման խողովակաշարերի և օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման աշխատանքների առաջին փուլը։  Գյուղի համար կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի աշխատանքները մեկնարկել են դեռևս անցյալ տարի աշնանը: Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցը բավականին հնամաշ էր և արդիականացման խիստ կարիք ուներ։  Ծրագրի շրջանակում...

Կոտայքի մարզպետարանն ու Խ. Աբովյանի տուն-թանգարանը կհամագործակցեն. կրթական մի շարք ծրագրեր են նախատեսվում

Կոտայքի մարզպետարանն ու Խ. Աբովյանի տուն-թանգարանը կհամագործակցեն. կրթական մի շարք ծրագրեր են նախատեսվում 29.01.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանին և թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանին։  Վերջիններս մարզպետարանի հետ համագործակցությամբ մարզում մի շարք կրթական ծրագրեր իրականացնելու նախագծեր ունեն։ Սյուզաննա Խոջամիրյանի ներկայացմամբ՝ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցներում նախատեսում են անցկացնել աբովյանական թեմատիկայով օլիմպիադաներ, կազմակերպել աշակերտների ամենամյա այցելություն հայ ականավոր գրողի...

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ուղերձը Բանակի օրվա առիթով

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ուղերձը Բանակի օրվա առիթով 28.01.2021

 Բանակի օրն այս տարի նշում ենք կիսադատարկ սրտով: 44 օր տևած պատերազմից հետո ունեցանք ծանր կորուստներ։ Խոնարհումս իրենց կյանքը հայրենիքին ու ժողովրդին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակին:  Հայոց բանակը հայ զինվորն է, սպաները, հրամանատարները, գեներալները, զինվորական կանայք, ազատամարտիկները, ովքեր անքուն բազմաթիվ գիշերներ են անցկացնում խրամատում՝ զենքը ձեռքին, ովքեր այսօր էլ իրենց կյանքը չեն խնայի՝ հանուն մեզ, հանուն մեր Հայաստանի:  Ուզում եմ առաջնորդվենք հետևյալ...

Հարգանքի տուրք՝ իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին

Հարգանքի տուրք՝ իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին 28.01.2021

 Բանակի օրվա առթիվ ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի հետ այցելել է Հրազդանի քաղաքային պանթեոն, ինչպես նաև՝ քաղաքի Ջրառատ և Վանատուր թաղամասերում գտնվող զոհված ազատամարտիկներին նվիրված պանթեոններ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:  Մարզպետը ծաղիկներ է խոնարհել հերոսների շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողների առաջ։ 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18