Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը Եղվարդի Բուժական, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Զովունի բնակավայրերում էր

Կոտայքի մարզպետը Եղվարդի Բուժական, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Զովունի բնակավայրերում էր 13.04.2021

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում շինարարական ակտիվ եռուզեռ է, շարունակվում են իրականացվել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը:  Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Զովունի բնակավայրեր կատարած այցերի շրջանակներում Կոտայքի մարզպետը հետևել է արվող շինարարական աշխատանքների ընթացքին:  Արագյուղում վերակառուցվում է մշակույթի տունը, բարեկարգվում է բակային հատվածը: Արդեն այս տարի արագյուղցիները կունենան...

Կոտայքի մարզում ծնվել է 138 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 138 երեխա 08.04.2021

 Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում գրանցվել է 138 ծնունդ (որից 2-ը զույգ)՝ 70 տղա և 70 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների Չարենցավանի ծննդատուն՝ 14 ծնունդ (որից 1-ը զույգ) Նաիրիի ծննդատուն՝ 14 ծնունդ (որից 1-ը զույգ) Աբովյանի ծննդատուն՝ 57 ծնունդ Հրազդանի ծննդատուն՝ 53 ծնունդ:    

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ 07.04.2021

Սիրելի՛ մայրեր,  Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Բոլոր ժամանակներում հայ մայրը եղել է ընտանիքի հենասյունը, երկրին ուժ ու ոգի տվողը: Դուք ուժեղ եք ու անկոտրում անգամ ամենատագնապալի ժամանակներում, շարունակում եք ամուր մնալ, եթե անգամ սրտում կսկիծ է ու վախ: Առանձնահատուկ շնորհավորում ու խոնարհվում եմ այն մայրերի առաջ, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն ընկան հայրենիքի պաշտպանության համար մարտում: Ձեր սերն ու հոգատարությունն առ ընտանիք, հայրենիք...

Կոտայքի մարզից բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը միջազգային հուշամրցաշարի արծաթե մեդալակիր

Կոտայքի մարզից բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը միջազգային հուշամրցաշարի արծաթե մեդալակիր 07.04.2021

Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացել է բռնցքամարտի Նիկոլայ Մանգերի 15-րդ միջազգային հուշամրցաշարը, որում Հայաստանի 14 ներկայացուցիչները նվաճել են 10 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե: Հուշամրցաշարում արծաթե մեդալ է նվաճել նաև Կոտայքի մարզի Զովունի համայնքից 52 կգ քաշային մարզիկ Կորյուն Սողոմոնյանը, որը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի: Նա վնասվածքի պատճառով չի մասնակցել եզրափակիչ մենամարտին և բավարարվել է արծաթե մեդալով: Շնորհավորում ենք մեր մարզիկին և մաղթում...

Բարեկարգվում է Գառնիի ազատամարտիկների գերեզմանատան հարակից տարածքը

Բարեկարգվում է Գառնիի ազատամարտիկների գերեզմանատան հարակից տարածքը 06.04.2021

Գառնիի ազատամարտիկների գերեզմանատան հարակից տարածքում համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են բարեկարգման աշխատանքներ. նախատեսված է կատարել հողի հարթեցման, կանաչապատման, ծառատնկման աշխատանքներ։ Արդյունքում նշված տարածքում լինելու է բարեկարգ պուրակ։ 

Կոտայքի մարզպետը Եղվարդում հետևել է քաղաքային զբոսայգու կառուցման աշխատանքներին

Կոտայքի մարզպետը Եղվարդում հետևել է քաղաքային զբոսայգու կառուցման աշխատանքներին 05.04.2021

  Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքի մարզադպրոցի հարևանությամբ կառուցվող քաղաքային զբոսայգու տարածք և հետևել իրականացվող աշխատանքներին:  Եղվարդ համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է, որ համայնքում երբևէ քաղաքային զբոսայգի չի եղել և հանգստյան գոտու կառուցումը միտված է աշխուժացնելու համայնքային կյանքը, լցնելու քաղաքացիների առօրյան:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36