Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի վոլեյբոլի մարզիչների և ուսուցիչների համար  կանցկացվի մարզչական սեմինար

Կոտայքի մարզի վոլեյբոլի մարզիչների և ուսուցիչների համար կանցկացվի մարզչական սեմինար 17.04.2021

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ապրիլի 23-ին «ՎՈԼԵՅԲՈԼԸ ԴՊՐՈՑՈՒՄ» զարգացման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզում գործող վոլեյբոլի մարզիչների և ուսուցիչների մասնակցությամբ անցկացնելու է մարզչական սեմինար։ Սեմինարն անցկացվելու է Գեղաշեն համայնքի միջնակարգ դպրոցի նոր վերանորոգված մարզադահլիճում և լսարանում:  Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել կազմակերպիչների հետ։ Նշենք, որ սեմինարի մասնակիցներին ՀՎՖ-ի կողմից կտրվեն հավաստագրեր: 

Վերանորոգվել է Քաղսիի մշակույթի տան դահլիճը

Վերանորոգվել է Քաղսիի մշակույթի տան դահլիճը 16.04.2021

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվել է Քաղսի համայնքի մշակույթի տան դահլիճը:  Աշխատանքներն իրականացվել են կառավարություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ:  Համայնքի միջոցներով ձեռք են բերվել դահլիճի համար նախատեսված նստարաններ: Վերանորոգվել է նաև մշակույթի տան շքամուտքը: Լուսանկարները՝ Քաղսիի համայնքապետարանի էջից: 

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ 16.04.2021

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,  Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ ՀՀ ոստիկանության օրվա առիթով:  Ոստիկանի առաքելությունն է պահպանել ո՛չ միայն հասարակական կարգը, բացահայտել հանցագործությունները, այլև հոգատարություն և ուշադրություն դրսևորել քաղաքացիների նկատմամբ:  Ձեր մասնագիտական և որակական հատկանիշները նաև դրսևորեցիք, երբ երկրում պատերազմ էր, համավարակ: Շատ ոստիկաններ կռվեցին առաջնագծում՝ զոհելով իրենց կյանքը հանուն հայրենիքի,...

Կոտայքի մարզում կտնկվի 10 հազար տնկի

Կոտայքի մարզում կտնկվի 10 հազար տնկի 16.04.2021

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Շրջակա միջավայրի նախարարությունում մասնակցել է խորհրդակցության, որի ժամանակ քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։  Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա...

Կոտայքի մարզում մեկնարկել է «Մեծ լուսավորիչը» խորագրով մարզային օլիմպիադան

Կոտայքի մարզում մեկնարկել է «Մեծ լուսավորիչը» խորագրով մարզային օլիմպիադան 15.04.2021

 Կոտայքի մարզպետարանի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի համագործակցությամբ Կոտայքի մարզում ապրիլի 9-ից մեկնարկել է «Մեծ լուսավորիչը» խորագրով մարզային օլիմպիադան՝ նվիրված ականավոր գրող Խաչատուր Աբովյանի կյանքին, գրական գործունեությանը և «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180-ամյակին:  Օլիմպիադան ընդգրկում է ՀՀ Կոտայքի մարզային դպրոցները: Անցկացվում է երեք փուլերով՝ միջդպրոցական, մարզային և եզրափակիչ:  Միջդպրոցական փուլի հերթական ենթափուլն...

Կոտայքի մարզում կկառուցվի առաջին սանիտարական աղբավայրը

Կոտայքի մարզում կկառուցվի առաջին սանիտարական աղբավայրը 15.04.2021

  Հրազդան համայնքում տրվել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։  Հայաստանում սա լինելու է առաջին սանիտարական աղբավայրը։ Աղբավայրը լինելու է ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57