Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները Կոտայքի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են

ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները Կոտայքի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են 17.11.2023

 Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զբաղվածության և առողջապահական խնդիրները ևս գտնվում են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության ուշադրության կենտրոնում:  Նշենք, որ մինչ օրս մարզի առողջապահական հաստատություններում աշխատանքի են տեղավորվել 6 ավագ և 9 միջին օղակի բուժաշխատողներ: Տեղահանված հղի կանայք սահմանված ընթացակարգերով հաշվառվել և հաշվառվում են մարզի ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում:  ...

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 15.11.2023

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ և մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած հերթական խորհրդակցությանը։  Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներին։  Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում, համագործակցելով գործընկեր գերատեսչությունների հետ,...

Նաիրի համայնքում 2023 թվականին 9 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել

Նաիրի համայնքում 2023 թվականին 9 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել 15.11.2023

Կոտայքի մարզի Նաիրի համայնքը 2023 թվականին 9 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել, որոնցով իրականացվում են սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծավալուն աշխատանքներ:  Համայնքի բոլոր բնակավայրերում՝ Եղվարդում, Քասախում, Պռոշյանում, Զովունիում, Զորավանում, Արագյուղում, Սարալանջում, Բուժականում կատարվել են և այս պահին էլ շարունակվում են ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ՝ ընդգրկելով շուրջ 30 կմ ճանապարհահատված։  Ծրագրի արժեքը շուրջ 950․000․000 ՀՀ դրամ է, որից 35%-ը...

Աբովյան համայնքում հիմնանորոգվում են ճանապարհներ, անցկացվում է լուսավորության ցանց, կառուցվում մանկապարտեզ

Աբովյան համայնքում հիմնանորոգվում են ճանապարհներ, անցկացվում է լուսավորության ցանց, կառուցվում մանկապարտեզ 14.11.2023

Կոտայքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում ակտիվ ընթանում են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները:  2023 թվականին համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված կառավարության երեք սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Աբովյան համայնքում:  Առաջին ծրագրով ավելի քան 140 մլն. դրամ է ներդրվել քաղաքի Զ. Անդրանիկ և Է. Ավագյան փողոցները միմյանց կապող սանդուղքի հիմնանորոգման նպատակով: Աստիճանները հիմնովին քանդվել են և վերակառուցվում են նոր, հարմարավետ,...

Գառնի համայնքը 2023 թվականին 4 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել կառավարություն

Գառնի համայնքը 2023 թվականին 4 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել կառավարություն 14.11.2023

Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում նաև Գառնի համայնքում: Գառնին 2023 թվականին չորս սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ արտաքին լուսավորության ցանցի կառուցում. ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, մշակույթի տան հիմնանորոգում և խմելու ջրի նոր ջրագծերի անցկացում: Արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի շրջանակում Գառնիում, Գողթում, Գեղադիրում, Հացավանում, Գեղարդում և...

Կոտայքի մարզպետը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է խորհրդակցության

Կոտայքի մարզպետը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է խորհրդակցության 14.11.2023

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և մարզպետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը:  Քննարկվել են մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր, ինչպես նաև «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու» միջոցառման շրջանակներում առաջիկա անելիքները և առկա խնդիրները։ 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57