Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհավորել է ուսուցիչներին

10.10.2018

Ուսուցչի տոնի կապակցությամբ այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը Կոտայքի մարզպետարանում ընդունել են մարզային ենթակայության դպրոցների մի խումբ ուսուցիչների: Նրանց թվում էին առաջին անգամ մանկավարժ դարձած ուսուցիչները, ինչպես նաև նրանք, ում աշակերտները հանրապետական և տարբեր օլիմպիադաներում ու մրցույթներում լավագույն արդյունքներ են ցուցաբերել:

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, շնորհավորելով ուսուցիչներին նրանց տոնի կապակցությամբ, կոչ արեց դաստիարակել իրավագիտակից քաղաքացիներ, ովքեր հետագայում դառնալու են հենց իրենց կրթող ուսուցչի կյանքի որակի դրական փոփոխության երաշխավորը: «Իրավագիտակից քաղաքացին իր կյանքը կկառուցի, իր պետությունը կկայացնի, իր իրավական, սոցիալական հարաբերությունները կկարգավորի բացառապես օրենքի շրջանակներում և օրենքի գերակայության պայմաններում: Մենք պետք է ունենանք ապաքաղաքական դպրոցներ, որտեղ կխոսեն միայն կրթությունից»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
 Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը հայտնեց, որ անձամբ է հետևել նոր ուսուցիչների ընտրության մրցույթներին և հավաստիացրեց, որ այդ մրցույթներն անց են կացվել բացառապես օրենքի շրջանակներում: «Ես չեմ խոսի այն մասին, թե մինչ այս ինչպես են ուսուցիչներն աշխատանքի ընդունվել, ինչպես են իրականացվել մրցույթները, բայց հավաստիացնում եմ, որ այսօր մեր բոլոր նոր ուսուցիչների մրցույթներն անց են կացվել բացառապես արդարության և հավասարության սկզբունքներով»,-ասաց Առնակ Ավետիսյանը՝ շնորհավորելով նոր աշխատանքի ընդունված ուսուցիչներին: Հանրապետական օլիմպիադաներում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտների ուսուցիչներին փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց նվիրումի, ջանասիրության և նման արդյունքներ արձանագրելու համար:
 Կոտայքի մարզպետը հանդես եկավ նաև համագործակցության կոչով՝ շեշտելով, որ ևս մեկ տարի այս նվիրումով աշխատելու պարագայում իրենց շրջապատում կյանքի որակի էական փոփոխություն կարձանագրեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-10-16 17:59:08