Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ. «Մենք համայնքների աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատենք ըստ կրթադաստիարակչական ծրագրերի և մանկապարտեզների գործունեության որակի»

08.08.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Ջուն Յամադան այսօր՝ օգոստոսի 8-ին, ներկա էին Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի  Բջնի գյուղի  մանկապարտեզի խաղահրապարակի բացմանը:
   Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ՝ «Շենացնենք մեր գյուղը» հկ-ի կողմից:
   Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արժևորեց Ճապոնիայի աջակցությունը Հայաստանին՝ընդգծելով մի քանի կարևոր դրույթներ.
   «Մենք համայնքների աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատենք ըստ արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագրերի և մանկապարտեզների առկայության ու գործունեության որակի: Այս տեսանկյունից ես կարևորում եմ Ճապոնիայի դեսպանատան կողմից իրականացված այս ծրագիրը և կարծում եմ, որ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում` կառավարման, մեզ համար լավ օրինակ կարող է լինել այս երկրի փորձն ու մոտեցումները»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
  Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան իր խոսքում շեշտեց, որ չափազանց կարևորում է երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր և կրթական առաջընթացն ու զարգացումը.
  «Ճապոնիան շատ է կարևորում կրթական ամբողջ գործընթացում համապատասխան սարքավորումներ ունենալու անհրաժեշտությունը: Այսօրվա միջոցառումը մի այլ ապացույց է այն բանի, որ Ճապոնիան շարունակաբար օգնում և աջակցում է կրթական պայմանների բարելավմանը՝ ամենատարրական մակարդակից սկսած»,-ասաց դեսպանը՝ մաղթելով երեխաներին պայծառ և ուրախ ապագա::
   Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ներկայացրեց նաև խոշորացված համայնքի 8 մանկապարտեզների վիճակը. դրանցից 5-ը կապիտալ նորոգված են:
   Կոտայքի մարզում ևս 3 համայնքներ հնարավորություն ունեն օգտվել այս ծրագրից՝ նույնատիպ խաղահրապարակներ ունենալով սեփական մանկապարտեզներում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-08-17 17:03:41