Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետարանում գործում է թեժ գիծ

02.07.2018

    Այսօր բազմաթիվ քաղաքացիների կողմից ստացված մտահոգությունների և դժգոհությունների հետ կապված հարցում ենք կատարել "Վեոլիա Ջուր" ՓԲԸ Աբովյանի տարածքային գրասենյակից՝ պարզելու անկանոն և տևական ջրանջատումների պատճառը։
 Ինչպես հայտնեցին մեզ՝ աննախադեպ շոգ եղանակի և ոռոգման ջրի բացակայության պատճառով բնակչության կողմից կտրուկ մեծացել է խմելու ջրի սպառման քանակը և բնակչությանը մատակարարվող ջրի քանակը չի համապատասխանում սպառման քանակին, որի հետևանքով էլ օրվա ընթացքում մի քանի անգամ/մի քանի ժամով իրականացվում է խմելու ջրի մատակարարման դադարեցում՝ ջրամբարում ջրի կուտակման նպատակով։
 Սակայն այս հանգամանքը որքան էլ որ օբյեկտիվ բնույթ է կրում, սակայն չի կարող բավարար հիմք հանդիսանալ տվյալ տնտեսվարող սուբյեկտի համար՝ առանց մեր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆԱԽԱՊԵՍ ԻՐԱԶԵԿՄԱՆ իրականացնելու խմելու ջրի մատակարարման անակնկալ դադարեցումներ։ Այս գործելաոճի անթույլատրելիությունը կլինի առաջիկա պաշտոնական հանդիպման օրակարգի կետերից մեկը։
 Խմելու ջրի դադարեցումների հետ կապված լրացուցիչ ինֆորմացիայի և հրատապ-անհետաձգելի դեպքերի համար Կոտայքի մարզպետարանում գործում է թեժ գիծ՝ աշխատանքային ժամերին․ 0223-21339։
 Բոլոր դեպքերում, խնդրում ենք ցուցաբերել բարձր քաղաքացիական գիտակցություն և գործել օրենքի և այդ ընկերության հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32