Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՂՎԱՐԴԻ, ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ, ՀՐԱԶԴԱՆԻ, ԾԱՂԿԱՁՈՐԻ ԵՎ ՆՈՐ ԳԵՂԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐ

06.06.2018

    ՀՀ Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանը հերթական աշխատանքային այցերի շրջանակներում եղել է մարզի Եղվարդի, Չարենցավանի, Հրազդանի, Ծաղկաձորի և Նոր Գեղիի համայնքապետարաններում:
 Կոտայքի մարզպետը ծանոթացել է հիշյալ համայնքապետարանների գործունեության ուղղություններին, ինչպես նաև հանդիպումներ ունեցել համայնքային ծառայողների հետ:
 Աշխատանքային հանդիպումների ընթացքում համայնքների ղեկավարների և աշխատակիցների կողմից ներկայացվել են համայնքային ընդհանուր ցուցանիշները, ինչպես նաև տեղեկություններ են տրամադրվել համայնքների զարգացման ծրագրերով նախատեսված գործառույթների ընթացքի և առաջիկա անելիքների վերաբերյալ:
 Մարզպետ Ռ. Պետրոսյանի կողմից այս համայնքներում ևս կարևորվել է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետ ապահովումը:
 Մարզպետն ընդգծել է համայնքային գործընթացներում նոր որակի բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը և փաստել, որ առաջիկայում այդ ասպարեզում կատարվելու են զգալի աշխատանքներ՝ հիմքում ունենալով քաղաքացու իրավունքների և շահերի պաշտպանության առանցքային գերակայությունները:
 Հանդիպումների ընթացքում Կոտայքի մարզպետը պատասխանել է նաև համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57