Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ/տեսանյութ/

14.04.2018



    2018 թվականի ապրիլի 14-ի համապետական շաբաթօրյակի շրջանակներում Կոտայքի մարզում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ:
 Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի համապատասխան որոշմամբ ձևավորված մարզային հանձնաժողովի տեղեկացմամբ հերթական անգամ շաբաթօրյակի աշխատանքներում ընդգրկվել են մարզի բոլոր համայնքները, մարզային և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական և առողջապահական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր ընկերությունները:
 Շաբաթօրյակի արդյունավետ իրականացման նպատակով համայնքների ղեկավարների հետ համատեղ նախապես կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան` նախանշելով մաքրման տարածքների հիմնական ուղղությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36