Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ Է ԱՅՑԵԼԵԼ ԿԱՐԵԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

13.04.2018

    Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կարելիայի Հանրապետության Օրենսդրական Ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կոտայքի մարզ:
 Պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի հետ: Մարզպետը ներկայացրել է Կոտայքի մարզի տնտեսական առանձնահատկությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել պետական աջակցությամբ մարզում ընթացող զարգացման ծրագրերի ռազմավարական ուղղություններին:
 Այնուհետև Օրենսդրական Ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչը ներկայացրել է Կարելիայի Հանրապետությունը բնութագրող որոշակի տեղեկություններ, ինչպես նաև խոսել հայ-կարելիական հարաբերությունների մասին:
 Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև Կարելիայի Հանրապետության վարչատարածքային միավորների և Կոտայքի մարզի ու վերջինիս համայնքների միջև համագործակցություն ձևավորելու հնարավորությունները:
 Կարելիայի Հանրապետության Օրենսդրական Ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Կոտայքի մարզի տեսարժան վայրերում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36