Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
08.03.2018
Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց տոնի կապակցությամբ:
Մարտի 8-ի նշանակալի առիթով ցանկանում եմ երախտագիտության ու գնահատանքի խոսքեր հղել բոլոր կանանց և մաղթել, որ գարնանային այս հրաշալի օրվան բնորոշ ողջ տոնականությունը մշտապես ուղեկցի նրանց:
Հայ կինն իր տեսակով և նկարագրով բոլոր ժամանակներում եղել է մեր ազգային արժեհամակարգի ուրույն առանձնահատկությունների կրողն ու մշտապես ապացուցել իր բացառիկ կարևորությունը:
Պատմական ամենատարբեր հատվածներում և ամենապատասխանատու հանգրվաններում մեր ժողովուրդը մշտապես զգացել ու զգում է կանանց յուրօրինակ ներկայության առանցքային դրսևորումները, որոնք արժանի են ամենայն հարգանքի:
Տոնական այս օրվա առիթով ևս պետք է վստահաբար ընդգծենք, որ կնոջ դերն ու առաքելությունը, նվիրումը և հոգատարությունը համարվում են լավագույն հասարակություն կերտելու գլխավոր նախապայմանները:
Դարձյալ շեշտելով կանացի առաքինության և բարության ինքնատիպ բնորոշումները՝ կրկին շնորհավորում եմ և բարեմաղթում անսահման երջանկություն:
Հարգանքներով
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ Կ. ԳՈՒԼՈՅԱՆ