Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ <<ԳԱՌՆԻ ՁՈՐ>> ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԵՎ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ

28.02.2018

  Կոտայքի մարզի Գառնի համայնքի <<Գառնի ձոր>> տարածքում կատարվող շինարարության վերաբերյալ վերջին շրջանում մամուլում լայն տարածում գտած հրապարակումների ու ահազանգերի հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ և Գառնի համայնքի ղեկավարի աշխատակազմի ներգրավմամբ իրականացվել են համապատասխան դիտարկումներ և ուսումնասիրություններ:
  Նշված գործընթացի շրջանակներում Գառնիի համայնքապետարանում ձևավորվել է հանձնախումբ՝ հիշյալ շինարարության օրինակությունն ուսումնասիրելու նպատակով:
 Հանձնախմբի կողմից արձանագրվել է, որ նշված տարածքում կատարվում է ինքնակամ շինարարություն և պահանջվել աշխատանքների դադարեցում:
 Համայնքում ձևավորված հանձնաժողովի կողմից առաջարկվել է նաև հարուցել վարչական վարույթ՝ խնդրին օրենքով սահմանված կարգով անդրադառնալու և անհրաժեշտ լուծումներ տալու նկատառումով:
 Հիմք ընդունելով հիշյալ առաջարկը՝ Գառնի համայնքի ղեկավար Ա. Սահակյանի որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018 թվականի փետրվարի 28-ին նշանակվել են վարչական վարույթի լսումներ:
  Արդյունքում կայացվել է կիսակառույց շինության ապամոնտաժման, ինչպես նաև ինքնակամ շինարարություն իրականացնող բնակչին տուգանելու որոշում:
 Փետրվարի 28-ի օրվա ավարտին արդեն իսկ <<Գառնի ձոր>> տարածքի համապատասխան հատվածը բերվել է իր նախկին տեսքին:

ՀՀ Կոտայքի մարզպետարան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32