Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՐԱԶԴԱՆԻ N 8 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐ

07.02.2018

     Բրիտանական խորհրդի աջակցությամբ <<Հրազդանի Պ. Սևակի անվան N 8 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում կահավորվել են անգլերենի ուսուցման արդիական դասասենյակներ:
 Դասասենյակների բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի ու շնորհավորանքի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
 Հրազդանի N 8 հիմնական դպրոցում կայացած միջոցառմանը մասնակցել ու իրենց ելույթներում նախաձեռնության գաղափարը ողջունել են ՀՀ Կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
 Հանդիսությանը ներկա են գտնվել նաև մարզպետարանի ու կրթական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցի սաների ծնողներ և հյուրեր:
<<Փոփոխության սերունդ>> կրթական ծրագրի շրջանակներում կահավորված դասասենյակները հնարավորություն են ընձեռելու դպրոցական տարիքի երեխաների համար ապահովել անգլերենի արտադասարանական պարապմունքներ՝ կիրառելով ինչպես ժամանակից տեխնիկական միջոցներ, այնպես էլ արդիական պահանջներին համապատասխանող կրթական մեթոդաբանութուն:
 Նորաբաց դասասենյակներում, հյուրերի մասնակցութամբ, կազմակերպվել է նաև անգլերենի առաջին պարապմունքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36