Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇՐՋԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ/տեսանյութ/

14.11.2017



       Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում:
   Մարզպետին ներկայացվել են ՀՀ Կառավարության կողմից, մարզի համայնքների    հրատապ խնդիրների լուծման նպատակով, իրականացվող համապատասխան ծրագրի շրջանակներում ընթացող շինարարական աշխատանքների ավարտական փուլի մանրամասները, ինչպես նաև ներկա պահին կազմակերպվող համայնքային աշխատանքների հիմնական ուղղությունները:
   Մարզի ղեկավարը նախ եղել է Գառնի համայնքի առողջության կենտրոնում, շրջայց կատարել մասնաշենքի հիմնանորոգվող հատվածում, ինչպես նաև հետաքրքրվել հաստատության հետագա զարգացման ծրագրերի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքով:
 Այնուհետև Կոտայքի մարզպետն այցելել է Ակունքի և Ձորաղբյուրի նախակրթարաններ, տեղում հետևել շինարարական աշխատանքներին և պատասխանատուների հետ զրույցում ընդգծել նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների համար նպաստավոր կրթական միջավայր ապահովելու կարևորությունը:
  Մարզի ղեկավարը դիտարկել է նաև Բյուրեղավանի և Քանաքեռավանի մշակութային օջախների հիմնանորոգման աշխատանքները, համայնքների ղեկավարների և համապատասխան կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկել մի շարք ընթացակարգային հարցեր:
  Կ. Գուլոյանը կարևորել է ընթացող շինարարական աշխատանքները որակական բոլոր չափանիշներին համապատասխան ու սահմանված ժամկետներում ավարտելու հանգամանքը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը հանձնարարել է ապահովել պատշաճ վերահսկողություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-23 14:10:12