Նորություններ
Լրահոս
ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
26.10.2017
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Մարզի ղեկավարն ընդունել է մարզի տարբեր համայնքների ավելի քան 20 բնակիչների, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու խնդիրները, որոնց մի մասը ընդունելության ընթացքում ստացել են իրենց լուծումները:
Բնակիչների կողմից Կոտայքի մարզպետին ներկայացվել են սոցիալական, զբաղվածության ոլորտներին, ինչպես նաև համայնքային տարբեր ենթակառուցվածքներին վերաբերող մի շարք հարցադրումներ:
Քաղաքացիների ընդունության շրջանակներում բարձրացված հարցերի քննարկման ուղղությամբ Կոտայքի մարզպետի կողմից մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին տրվել են համապատասխան հանձնարարականներ: