Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶՊԵՏ Կ.ԳՈՒԼՈՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

05.10.2017

    ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի նախաձեռնությամբ Ուսուցչի օրվա շրջանակներում մարզպետարանում կազմակերպվել է մարզի ուսուցչի որակավորման տարակարգ ստացած մանկավարժների ընդունելություն: Տոնական և հանդիսավոր ընդունելությունը կազմակերպվել է մարզի տարբեր տարածաշրջաններում սովորողների ուսման և դաստիարակության գործում անմնացորդ նվիրում ցուցաբերած և հանրապետության մաշտաբով բարձր գնահատականի արժանացած ուսուցիչների համար:
  Մարզպետ Կ. Գուլոյանը ևս մեկ անգամ կարևորել է որակավորման տարակարգ ստացած ուսուցիչների դերը մարզի կրթական համակարգում և շնորհակալություն հայտնել կրթության զարգացման գործում ունեցած նվիրումի և Մայր հայրենիքին անձնվեր ծառայելու համար:
  Հավելենք, որ Ուսուցչի օրվա առիթով տոնական միջոցառումներ են կազմակերպվել մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնք մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36